News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Մոսկվայում փոթորկից տապալված ծառերից տասնյակ մեքենաներ են վնասվել:

Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, մայիսի 7-ի երեկոյան 56 ծառ է տապալվել եւ 44 մեքենա վնասվել: Քամու պոռթկումները հասել են 15-20 մ/վ արագության: Մոսկվայի քաղաքային ծառայությունները եւ փրկարարական ծառայությունները բարձր պատրաստվածության ռեժիմով են աշխատում: Քաղաքացիներին խնդրում են մինչեւ 20:00-ն զերծ մնալ քաղաքում զբոսանքներից: Փողոցում եղած ժամանակ կտրականապես խորհուրդ չի տրվում թաքնվել ծառերի տակ, ինչպես նաեւ դրանց մոտ մեքենաներ կանգնեցնել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեկ մարդ տուժել է:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ