News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը 13 միլիոն սաուդյան ռիալ (գրեթե 3.5 միլիոն դոլար) է հատկացրել՝ թագավորության ավելի քան 150 բնակիչների վարկերը մարելու համար, ովքեր բանտարկվել են պարտքերի համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սաուդական Մամուլի գործակալությունը:

Դրա տվյալներով՝ միջոցները հատկացվել են Ռամադան ամսվա կապակցությամբ, որը սուրբ է աշխարհի բոլոր մահմեդականների համար: Եվս 87 միլիոն ռիալ (ավելի քան 23 միլիոն դոլար) թագաժառանգը նվիրաբերել է բարեգործությանը:

Ապրիլին Արաբական Միացյալ Էմիրություններում լայնածավալ բարեգործական ակցիա էր հայտարարվել: Այնտեղ խոստացել էին ծոմի ընթացքում 100 միլիոն բաժին սնունդ բաժանել կարիքավորներին:

Այս սուրբ ամսվա ընթացքում մահմեդականները ցերեկային ժամերին հրաժարվում են ուտելուց եւ խմիչքից, զվարճանքներից եւ ամուսնական կապերից: Հղի եւ կրծքով կերակրող կանայք, հիվանդները, մինչեւ 7 տարեկան երեխաները, ինչպես նաեւ ճանապարհորդները ազատվում են սահմանափակումներից, սակայն այս պատճառները նրանց լիովին չեն ազատում ծոմ պահելուց, բաց թողած օրերը պետք է լրացվեն հաջորդ անգամ: Առանց հիմնավոր պատճառների ծոմ չպահելը մեծ մեղք է համարվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ