News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարությունը հերքում է պոլիկլինիկաների, հիվանդանոցների աշխատողներին պարտադիր «AstraZeneca»-ով պատվաստելու մասին մամուլում շրջանառվող լուրերը: ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ մեղադրանքներն անհիմն են:

«Նախ, Առողջապահության նախարարությունը նման նպատակ իր առջեւ չի դրել: Պատվաստումներն ընթանում են բնականոն հունով եւ վերջին շրջանում մեծ թափ են հավաքել՝ քաղաքացիների գիտակցության բարձրացման շնորհիվ: Մարդիկ ռիսկերը ճիշտ են գնահատում, հասկանում են, որ աշխարհը քովիդի դեմ կարող է պայքարել միայն պատվաստումների միջեցով, պետությունն էլ ամեն ինչ անում է պատվաստանյութերը լայն շրջանակների համար հասանելի դարձնելու համար: Շարժական կայաններ ենք տեղադրել քաղաքում: Քաղաքացին որ պոլիկլինիկայում ցանկանա, կարող է ժամ գրանցել եւ այնտեղ պատվաստվել: Պոլիկլինիկաները շաբաթական 7 օր աշխատում են, շաբաթ-կիրակի մինչեւ ժամը 10-16-ը:

Պատվաստումներն իրականացվում են նախարարի հրամանի համաձայն. 18-54 տարեկան խոցելի խմբի քաղաքացիները, այսինքն խրոնիկական հիվանդություն ունեցողները, «Սպուտնիկ V»-ով են պատվաստվում, 55 տարեկանից բարձրերը՝ «AstraZeneca»-ով: Այս փոփոխությունները ավելի հասանելի են դարձնում պատվաստման գործընթացը»,-ասաց նա:

«Հրապարակ». Բուժաշխատողների շրջանում խուճապ է. պարտադրում են պատվաստվել «Աստրազենեկա»-ով, այլապես կզրկվեն աշխատանքից

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել