News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 14
Տեսնել լրահոսը

McDonald's արագ սննդի ցանցի աշխատակիցները մայիսի 19-ին մտադիր են գործադուլ անցկացնել ԱՄՆ 15 քաղաքներում, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մայիսի 19-ին McDonald's-ի աշխատակիցները, ովքեր Fight for $15 շարժման անդամներ են, գործադուլ կանցկացնեն՝ 15 դոլարի չաձով նվազագույն դրույք պահանջելով: Ժամանակն է, որպեսզի McDonald's-ի յուրաքանչյուր աշխատակից ժամում առնվազն 15 դոլար ստանա»,- ասվում է Fight for $15 շարժման տարածած հաղորդագրության մեջ:

Մասնակիցների պլանների համաձայն՝ բողոքի ակցիաները պետք է անցկացվեն Ֆլորիդա, Հարավային Կարոլինա, Հյուսիսային Կարոլինա, Միչիգան, Վիսկոնսին, Իլինոյս, Միսուրի, Տեխաս եւ Կալիֆորնիա նահանգներում:

Ապրիլի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սենատին եւ Ներկայացուցիչների պալատին ուղղված իր առաջին ուղերձում խոստացել էր բարձրացնել դաշնային նվազագույն աշխատավարձը մինչեւ 15 դոլար մեկ ժամի համար, ինչին հանրապետականները կտրականապես դեմ են: Fight for $15 շարժումը կողմ է հանդես գալիս այսչափ նվազագույն ժամային աշխատավարձին ամբողջ աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ