News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ  ոստիկանությունը տեսանյութ է  պատրաստել պատերազմում զոհված ոստիկանության ծառայողներ Արամ և Ժորա Արզումանյանների մասին:

«Արամ և Ժորա Արզումանյաններ։ Ոստիկանության մեծ ընտանիքի ևս երկու անդամ, որոնք հանուն հայրենիքի գնացին պատերազմ ու բռնեցին անմահության ճանապարհը։

Եղբայրներից կրտսերը Ժորան էր։ Ծնվել է 1991 թվականին, Արարատի մարզի Արալեզ գյուղում։ Ավարտել էր դպրոցը, ծառայել բանակում, կազմել ընտանիք։ Ունի մեկ որդի՝ Սուրենը։ 2014 թվականից ծառայում էր ոստիկանության զորքերում։

Ավագ եղբայրը՝ Արամ Արզումանյանը, ծնվել է 1986 թվականին, Արալեզ գյուղում։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր՝ Էմման ու Նարեն։ Ոստիկանության զորքերում ծառայության էր անցել 2019 թվականից։

Ինչպես հայրը՝ Սուրեն Արզումանյանն էր 90-ականներին մասնակցել Հայաստանի սահմանների պաշտպանությանը, այնպես էլ որդիները 44-օրյա պատերազմին երկու անգամ գնացին կռվելու հանուն հայրենիքի։ Առաջին անգամ՝ սեպտեմբերի 29-ին։ Մասնակցում էին Քարվաճառի պաշտպանությանը։

Մեկ ամիս անց վերադարձան Քարվաճառից։ Հանգստանալու համար մի քանի օր ունեին։

Երկրորդ անգամ Արցախ մեկնեցին նոյեմբերի 2-ին։ Այս անգամ՝ Շուշի։ Եղբայրները դարձյալ միասին էին։ Նոյեմբերի 4-ին մասնակցեցին ծանր մարտերի։ Թշնամին մեծաքանակ ուժերով հարձակում էր ձեռնարկել հայոց հինավուրց բերդաքաղաքի ուղղությամբ։ Ոստիկանության զորքերի զորախումբը Շուշիի մատույցներում շարունակում էր պաշտպանական մարտերը։ Մարտերը գնալով թեժանում էին: Եղբայրներից առաջինը զոհվեց Արամ Արզումանյանը…

Եղբայրների մարմինները հայտնաբերվեցին նոյեմբերի 13-ին։ Չորս տարի առաջ հենց այդ օրն էր Ժորան ընտանիք կազմել ու ապագայի հիմքը դրել։

Արզումանյան եղբայրները, թև ու թիկունք, կռվեցին մինչև վերջ։ Կռվեցին հանուն հայրենիքի, հանուն հայոց բերդաքաղաքի։ Կռվեցին ու դարձան հայրենիքի անմահ պաշտպաններ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ