News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 14:20-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Նիկոլայ Բաբայանը՝ իր վարած ՎԱԶ-21102 մակնիշի ավտոմեքենայով, Թալին-Շղարշիկ միջհամայնքային ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի ձախակողմյան կողնակ, և բախվել քարերին:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 43-ամյա Նորայր Հարությունյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:   Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանը, Վահագն Էլոյանն ու Անուշավան Աղաջանյանը:   Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:   Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ թիվ N բանակային կորպուսում:  

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ