News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ կառավարությունը կենտրոնացած է եղել ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, տուժած մարդկանց՝ խոցելի խմբեր, կազմակերպություններ և այլն, օգնություն ցույց տալու վրա, այլ մեկուսացրած անձանց սնունդ գնելու և հյուրանոցում համարներ պատվիրելու վրա։ Այս մասին ասվում է «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի կողմից նկարահանված Իշխանության ձախողված «պայքարը» ֆիլմում:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը փաստացի չի կատարել իր գործառույթը՝ տնտեսական ակտիվության հնարավորինս պահպանում, այլ զբաղված է եղել կորոնավիրուսով հիվանդների սննդի և կեցության այլ պայմանների ապահովմամբ։ Այս մասին «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խմբի կողմից նկարահանված Իշխանության ձախողված «պայքարը» ֆիլմում ասաց Անի Հովհաննիսյանը՝ նշելով, որ կորոնավիրուսի շրջանակներում միայն սննդի և կեցության ապահովման համար 2020 թվականին ՀՀ պետական բյուջեից ընդհանուր առմամբ ծախսվել է 5 259 271 000 ՀՀ դրամ, որից մոտ 3,5 միլիարդ ՀՀ դրամ տրամադրվել է հյուրանոցներին՝ մեկուսացումների իրականացնելու ժամանակահատվածում:

Ֆիլմում նշվում է, որ ըստ հաշվարկների ստացվում է, որ մեկ օրվա համար ֆիքսված 10500 ՀՀ դրամ հյուրանոցային սենկային տրամադրելու և մեկ անձին 14 օր մեկուսացված պահելու դեպքում պետք է մեկուսացրած լինեին մոտավորապես 23 800 մարդու, սակայն ըստ Առողջապահության նախարարության կողմից տրամադրված տեղեկատվության մեկուսացվել է ընդամենը 9225 քաղաքացի, որից 9132-ը հյուրանոցներում:

Ստացվում է, մոտ 14 700 անձ էլ, բացի մեկուսացվածներից պետք է ապրեր հյուրանոցներում յուրաքանչյուրը 14 օր:

ՀՀ իրավապահ մարմինները պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն պարզելու համար՝ արդյոք Covid-19-ի շրջանակներում ձեռք բերված հոյւրանոցային ծառայություններն իրացվել են ամբողջ ծավալով, ինչպես նաև բացահայտեն հնարավոր չարաշահումները:

Նշվում է նաև, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ին և 2021-ի հունվարի 14-ին Covid-19-ի շրջանակներում 24 791 500 ՀՀ դրամի հյուրանոցային ծառայություն է գնվել Էկոնոմիկայի նախարարության կողմից «Ռեժինե» ՍՊԸ-ից այն դեպքում, երբ 2020 թվականի մայիսի 19-ից հյուրանոցներում այլևս մեկուսացում չի կատարվել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ