News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Իրականում ավազակապետական հեղափոխությունը Հայաստանում կատարեց Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում

«Ասում են՝ ոնց կարելի է մոռանալ «Մարտի 1»-ի գործը, գնալ էդ մարդկանց հետ համագործակցության, բայց տեսեք, Սերժ Սարգսյանը չկարողացավ փակել Մարտի 1-ի էջը, իսկ Նիկոլ Փաշինյանը փակեց, ու այնպես փակեց, որ բացել չի լինի: Մենք ասում էինք, որ ՍԴ-ն այս կազմով արդարացնելու է Ռոբերտ Քոչարյանին, դրա համար պետք է արմատական քայլեր ձեռնարկել, փոխել ՍԴ կազմը, որ հնարավոր լինի «Մարտի 1»-ի էջը փակելու դեմն առնել: Բայց կատարվեցին կիսատ ռեֆորմներ, որոնք ձգվեցին տարիներով, եւ ի վերջո, այդ ամբողջ ռեֆորմների հետեւանքով, դրանից հետո 8:0 հաշվով Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց: Հիմա ուզում եք ասել, որ դա Փաշինյանի կամքից անկա՞խ է եղել»,-ասաց նա:

Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը մի անգամ արեց ժողովրդավարական հեղափոխություն, հետո պարզվեց, որ այդ հեղափոխության ավարտը լինելու էր ավազակապետական. «Ինքն է մեղավոր, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս չարատավորված, մաքրագույն մարդու կերպարանքով»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ