News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 25
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ-ն եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն այսօր՝ մայիսի 9–ին, Երեւանի «Գրանդ հոթել» հյուրանոցում տվեցին քաղաքական համագործակցության մեկնարկը: Հանդիսավոր միջոցառման ժամանակ նրանք համագործակցության փաստաթուղթ են ստորագրել:

Այդ փաստաթղթով ամրագրվում է, որ այդ ուժերը արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնում են «Հայաստան» դաշինքով, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը:
Նշենք, որ Ազատության հրապարակում այսօր նախատեսված է այդ դաշինքի հավաքը, որտեղ նախատեսված է նաեւ Ռոբերտ Քոչարյանի ելույթը: Հրապարակում արդեն մեծ թվով քաղաքացիներ են հավաքված, որոնք սպասում են Քոչարյանին եւ դաշինքի մյուս առաջնորդներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ