News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վերջին անգամ հանրահավաքում հարթակում եմ եղել 2003-ին, Մատենադարանի դիմաց նախագահական ընտրություններից մեկ օր առաջ: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ հետ է վարժվել հանրահավաքներում խոսալուց:

«Իշխանը Սաղաթելյանը 6 ամիս տրեներովկաների մեջ է: Չեմ կարող այդպես խոսել, բայց կփորձեմ անդրադարձ անել երեք կարեւոր բովանդակային հարցերի: Մինչ դրան անդրադարձը կցանկանայի ասել, որ մտքովս նույնիսկ չէր անցնում, որ կարող եմ վերադառնալ եւ իշխանության հայտ ներկայացնել: Ես կարծում էի, որ պետական պաշտոնյա լինելը ինձ համար ավարտված է, որ կատարել եմ պարտքս հայրենիքի հանդեպ եւ կարող եմ ապրել իմ անձնական կյանքով: Բայց այն, ինչ եղավ, այն վտանգները, որոնք այսօր կան մեր երկրի առջեւ, ստիպում են հետ գալ ու պայքարել: Հակառակը կլինի դասալքություն»,-ասաց նա:

Քոչարյանը հայտարարեց, որ 3 խնդիր ունենք երկրի առջեւ կանգնած. «Առաջինը ՀՀ-ն այսօր անվտանգ չէ, այսօր Սյունիքի սահմաններն անվտանգ չեն: Մենք այսօր մի երկիր ենք, որը սեփական ուժերով չի կարողանում պաշտպանել երկրի բնակչության անվտանգությունը, իր սահմանները: Այսօր ունենք իշխանություն, որը հետեւողականորեն քայքայել է բանակը եւ չի անում ոչինչ այն վերականգնելու համար: Մեր նպատակն է հաստատել արժանապատիվ խաղաղություն: Դա չի կարող անել մի իշխանություն, որը մարմնավորում է պարտություն, նվաստացում, խայտառակություն, մահեր, զոհեր: Չեն կարող անել: Մենք կարող ենք դա անել, պատրաստ ենք անել:

Երկրորդը. Ղարաբաղի ապագան, անկեղծ ասեմ, բավական մշուշոտ է, ստորագրված պայմանագրով 4,5 տարի անց այդ չարաբաստիկ հայտարարությունը ենթադրում է, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել ռուսական խաղաղապահ զորքերից: Հիմա որեւէ մեկը ձեզնից լսե՞լ  է այս իշխանավորներից, թե ինչ են անում իրենք այդ ուղղությամբ: Արդյոք պատրաստ են այսպիսի սցենարի, թե ոչ: Պարտության դեմք  հանդիսացող իշխանությունը չի կարող արդյունավետ բանակցող լինել: Հնարավոր չէ բանակցել թշնամու հետ, եթե դու չորեքթաթ ես շարժվում, եթե ծնկներիդ վրա ես կանգնած:

Հետեւաբար, պետք է գա մի իշխանություն, որն ի վիճակի է արհեստավարժ ձեւով հպարտ բանակցել ու հասնել Ղարաբաղի համար բարենպաստ լուծումների: Մենք կարող ենք դա անել:

Երրորդը. երկիրը տնտեսական ճգնաժամի մեջ է: Անցած տարի տնտեսությունը 7,5 տոկոս անկում է ապրում, սղաճն ուտում է ձեր ցածր եկամուտները, երկրը խրվել է արտաքին պարտքերի մեջ: Չի կատարվել ոչ մի խոստում, թռիչքաձեւ աճը փոխարինվեց թռիչքաձեւ անկումով: Սա է այս իշխանության 3 տարվա արդյունքը:

Հետեւաբար, սրանք չեն կարող շարունակել, պարտվելը միայն պարտություն չի պատերազմում, տնտեսական ոլորտում ձախողվելը նույնպես պարտություն է: Պարտությունը իշխանության համար պետք է առնվազն իշխանությունը կորցնելու գինը ունենա: Չի կարող պարտությունը լինել անհետեւանք, հակառակ դեպքում ունենալու ենք մշտապես պարտվող ազգ, լուզերների ազգ ենք դառնալու, եթե պարտությունը իշխանության համար հետեւանքներ չունենա:  Ուրեմն այս իշխանությանը պետք է քշել, եթե իրենք պատրաստ չեն ինքնակամ հեռանալ»,-հայտարարեց Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ