News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի կառավարությունը հաստատել է, որ չի համաձայնվի, որ Շոտլանդիայում անկախության հանրաքվե անցկացվի: Կիրակի այդ հայտարարությունն է արել վարչապետի աշխատակազմի ղեկավար Մայքլ Գոուվը, գրում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ոչ, մենք չենք պատրաստվում զբաղվել դրանով: Ինչ-որ օրենսդրական միջոցների կամ դատական հայցերի վերաբերյալ շահարկումների մեկնարկն ուշադրությունը շեղելու փորձ է: Ես հետաքրքրված չեմ այդ փակուղի հիշեցնող ճանապարհով գնալու մեջ»,-ասել է Գոուվը:

Պատասխանելով հարցին, թե ինչ հանգամանքների դեպքում Ջոնսոնը կհամաձայնվեր անցկացնել երկրորդ հանրաքվե, Գոուվն ասել է. «Այժմ դա չի քննարկվում: Իհարկե, Շոտլանդիայի բնակիչներն իրավունք ունեն, ինչպես մենք տեսել ենք 2014 թվականին, սակայն այժմ շատ կարեւոր է կենտրոնանալ հրատապ խնդիրների վրա»:

Նախօրեին հրապարակվել էին Շոտլանդիայում ընտրությունների արդյունքները, որոնցում Շոտլանդական ազգային կուսակցությունը (SNP) պահպանել է տարածաշրջանային օրենսդիր մարմնում մանդատների մեծամասնությունը: Ազգայնականների առաջնորդ, Շոտլանդիայի առաջին վարչապետ Նիկոլա Ստերջենը քվեարկության արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է, որ նախ մտադիր է հասնել անկախության մասին կրկնակի հանրահավաքի անցկացմանը: SNP-ին կարող են սատարել նաեւ «կանաչների» կուսակցության պատգամավորները, որոնք նույնպես ներկայանում են հանուն տարածաշրջանի ինքնիշխանության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ