News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իջևանի բնակիչը, իջևանցիների խնդրանքով, էշը վերցրած, եկել է Ազգային ժողովի դարպասների մոտ և սպասում է Նիկոլ Փաշինյանին, հաղորդում է Yerkir.am-ը: 

Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով պտտացնում են:

Հաշվի առնելով, որ Փաշինյանը դավաճանել է հայ ժողովրդին և հայոց պետականությանը, իջևանցին, էշը վերցրած, եկել է Ազգային ժողովի դարպասների մոտ՝ իրականացնելու համար պապերից ժառանգած ավանդույթը: Ա

«Եկել եմ մեր դավաճանին տանեմ։ Սա ակցիա չի, իրոք լուրջ տրամադրված եկել եմ։ ԵՍ Աչաջուր գյուղից եմ, ինքը իմ համագյուղացում՝ Օնիկ Գասպարյանին դավաճան է համարում, որը շատ մեծ ներդրում ունի: Ես էլ Իջեւանցի տղա եմ, ամաչում եմ ասեմ՝ իջեւանցի եմ: Հիմա որ վաղը ասելիք ունենամ մեր ժողովրդին, էշով եկել եմ, որ տանեմ մեր շաշին: Մեր իշուկի անունը կակռազ Իլհամիկ ա, ինքն իրեն շատ լավ կզգա, որ Իլհամիկի վրա նստած քաղաքով կպտտվի»,-ասաց աչաջրեցին:

Իր ճանապարհը փակած ոստիկաններին իջևանցին հակադարձեց՝ գոնե բարձրանամ, որ գոռամ՝ լսի, իմանա, որ տեղ եմ հասել, ինքը գալու ա, էլի, ինքը տեղյակ ա։

Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին աչաջուրցի երիտասարդին՝ ավանակին թողնելով մենակ ԱԺ-ի դիմաց։

Հարցին՝ ի՞նչ է լինելու էշի հետ, ոստիկանները պատասխանեցին՝ կուղեկցենք։ Լրագրողի ճշտող հարցին՝ կուղեկցեն Ազգային ժողո՞վ, ասացին՝ ոչ, համապատասխան վայր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ