News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Դավիթ Հարությունյանի, այսօր՝ մայիսի 11-ին, հետաձգվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու մասին որոշումները վերացնելու մասին բողոքը։

Ռուբեն Վարդազարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ դատական նիստը հետաձգվել է լրացուցիչ նյութեր ներկայացնելու խնդրով.

«Այս դատական նիստին բովանդակային հարց չենք քննարկել։ Դատական նիստը հետաձգվեց լրացուցիչ նյութեր ներկայացնելու խնդրով։ Հաջորդ դատական նիստին քննարկելու ենք դռնբաց նիստի անցնելու հարցը։ Այսօր այդ հարցը մասնակի քննարկել ենք»։

Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությանը, որում Ռուբեն Վարդազարյանն իրեն իբրեւ ցուցումներ է տալիս, Խուդոյանն ասաց. «Ձայնագրման հրապարակումից հետո Վարդազարյանի հետ կապ չեմ ունեցել, դեռ չգիտեմ՝ ինչ դիրքորոշում ունի։ Կարծում եմ, որ դեռ շատ ձայնագրություններ են պարբերաբար ասպարեզ դուրս գալու, գիտեմ, որ մեր իրավապահ մարմիններում վերջերս պրակտիկա է դարձել՝ իրենց հետագա ապահովության համար տարբեր ապացույցներ հետ քցելը»։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի՝ ենթադրյալ հեռախոսազրույցի վերաբերյալ ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով։

Նշենք, որ համացանցում տարածվել է ձայնագրություն, ըստ որի՝ ենթադրաբար Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հեռախոսազրույցում պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն իբրեւ ցուցումներ տալիս՝ քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի՝ «Ալավերդցի Վահագի» գործով՝ վերջինիս ազատ արձակել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (վիդեո)
Էն ժամանակ, որ  նստած էի բանտում, Փաշինյանը, որպես ԱԺ պատգամավոր, գալիս-գնում էր իմ մոտ, հետո...
Հրդեհը բռնկվել է վագոն-տնակում. Այն ամբողջությամբ այրվել է
Մարտի 28-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության…
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
Ամենաշատ