News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ընտրությունների գնալու Հայաստանի իշխանությունների որոշումը պայմանավորված է հասարակության ճնշմամբ, նրանք, ըստ երեւույթին, ընտրել են հեռանալու օրինական ճանապարհը: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանը:

Սա, նրա խոսքով, խաղաղ հեռանալու նրանց վերջին հնարավորությունն է, թեեւ արդեն արյուն են թափել՝ պատերազմում պարտություն պատրաստելով:

Նա համոզմունք հայտնեց, որ իշխանություններն իրենք էլ չեն հավատում իրենց լեգիտիմությանը, հակառակ դեպքում չէին գնա ընտրությունների՝ դրանով իսկ սխալ թույլ տալով, քանի որ խորհրդարանի երեկվա նիստը նրանց համար «վերջին զանգ» էր, հրաժեշտի հանդիպում:

«Երեկ պատգամավորները խոսեցին ամեն ինչի մասին, բացի Ղարաբաղից եւ պատերազմի հետեւանքներից, թեեւ ակնհայտ է, որ նրանց հասցեին մեղադրանքները կապված են ոչ թե ճանապարհների վիճակի, այլ պատերազմում կրած պարտության, Ղարաբաղը հանձնելու, անհեռատես քաղաքականության հետ: Մենք անընդհատ խոսելու ենք իշխանությունների հայտարարությունների մասին եւ օգտագործելու ենք դրանք: Հասարակության առջեւ հաշվետու են իշխանությունները, իսկ ընդդիմությունը կարող է խոսել խոստումների, ծրագրերի եւ ցանկությունների մասին: Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան ավելի շատ են իրավիճակի փոփոխության հույսերը»,- հավելեց քաղաքական գործիչը:

Ինչ վերաբերում է Հայաստանի երեք նախկին նախագահների ակտիվությանը, բոլորը, ինչպես բացատրեց Արա Սահակյանը, հայտնվել են պայքարի նույն ճամբարում: «Ես միշտ եղել եմ լայն համախմբման կողմնակից, միեւնույն ժամանակ կա ըմբռնում, որ այն կարող է սահմանափակվել նախընտրական արշավի շրջանակներում կամ ընտրություններին հաջորդող ժամանակահատվածով»,- ընդգծեց ընդդիմադիրը:

Նա հայտարարեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Հայրենիք» կուսակցության համագործակցությունը սկսվել է պատերազմից անմիջապես հետո, եւ վեց ամսվա ընթացքում հասկացել են, որ կարող են միմյանց վստահել, բացի այդ՝ երկու ուժերի գաղափարախոսության հիմքում նույն արժեքներն են։

«Այնուհետեւ ակտիվացավ երկու կուսակցությունների ղեկավարների միջեւ շփումը: Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել ՀՀԿ-ի հետ: Ինչ վերաբերում է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, լինելով Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն, նա չի խառնվել քննիչների ու դատավորների գործերին: Վանեցյանն, ըստ էության, առաջիններից մեկն էր, որ ներկայիս իշխանությանը կոչ արեց կանգ առնել»,- եզրափակեց Արա Սահակյանը:

Նշենք, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայրենիք» եւ ՀՀԿ կուսակցությունները կմասնակցեն միասնական «Պատիվ ունեմ» դաշինքով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ