News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ԱԺ արտահերթ ընտրություններում քարոզարշավի մեկնարկից հետո եթե կլինեն քարոզարշավի կանոնների խախտումներ, դրանք կվերացվեն, կկայացվեն համապատասխան որոշումներ, իսկ մինչ այդ Ընտրական օրենսգիրքը ԿԸՀ-ի համար որեւէ գործառույթ չի նախատեսում: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հարցին, թե արդյոք օրենքի խախտում չէ, որ օրինակ, դեռ քարոզարշավը չսկսված տարբեր վայրերում կամ այս կամ այն կուսակցության քարոզչական պաստառները, Մուկուչյանն ասաց. «Եթե կլինեն քարոզչական պաստառներ, որոնք փակցված կլինեն ոչ այն վայրերում, որտեղ օրենքը թույլ է տալիս, փակցված կլինեն օրենքի խախտումով, չեն պարունակի օրենքով սահմանված նշագրումներ, դրանք կհեռացվեն: Այս պահին ԿԸՀ-ի համար որեւէ գործառույթ նախատեսված չէ: Ընտրական օրենսգիրքը նախատեսում է սանկցիաների կիրառում բացառապես ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտների նկատմամբ: Օրենսգրքում առկա կանոնները սկսում են գործել քարոզարշավի մեկնարկի պահից սկսած»:

Նա նկատեց, որ քարոզչությունը թեկնածուից զատ չի. «Մենք պետք է ունենանք թեկնածու, որ թեկնածուին վերագրենք քարոզչություն: Եթե չկա գրանցում, չկա նաեւ թեկնածու, այս պարագայում նրանց նկատմամբ հնարավոր չէ կիրառել քարոզչության էլեմենտներ»:

ԿԸՀ նախագահի խոսքով, Ընտրական օրենսգրքի վերջերս ընդունված փաթեթում այս առնչությամբ կան կանոններ, որոնք տարբերվում են գործող Ընտրական օրենսգրքի կանոններից, բայց այդ կանոնները այս ընտրություններում չեն գործելու:

Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա օրերի ընթացքում ոստիկանությունը կներկայացնի ընտրողների թիվը, որը ընտրական գործընթացի ժամանակահատվածում մի քանի անգամ կհրապարակվի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ