News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի Լոդ քաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել ամբողջ գիշեր շարունակվող անկարգությունների ֆոնին, հայտնում է JP- ն:

Պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է սահմանային ոստիկանության մի քանի ստորաբաժանումների տեղակայման մասին, որոնք կօգնեն ճնշել բռնությունները, որոնց արդյունքում երեք սինագոգ եւ տասնյակ ավտոմեքենաներ են այրվել:
Արաբների ու հրեաների բախումների արդյունքում առնվազն երկու մարդ գտնվում է ծանր վիճակում:

Ակկոյում Իսրայելի հյուսիսում գտնվող արաբա-հրեական մեկ այլ խառը քաղաքում, 84-ամյա մի տղամարդ ծանր վիրավորվել է ռեստորանի հրկիզման արդյունքում: Ըստ KAN-ի՝ երեքշաբթի երեկոյան ձերբակալվել է Ռամլեի եւ Լոդի շուրջ 20 բնակիչ: «Մենք կորցրել ենք քաղաքի եւ փողոցների վերահսկողությունը»,- իսրայելական12 News հեռուստաալիքին հայտնել է Լոդի քաղաքապետ Յաիր Ռեւիվոն:
Թել Ավիվի մերձակայքում գտնվող Յաֆոյում արաբ ցուցարարները բախվել են ոստիկանության հետ, որը նռնակներ է կիրառել՝ նրանց ցրելու համար:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուն անվտանգության ուժերին հրահանգել է կոշտ արձագանքել նման դեպքերին: «Մենք դա չենք հանդուրժի. մենք պետք է վերականգնենք հանգստությունը,- ասել է Նեթանյահուն մայիսի 12-ի լուսադեմին Լոդ կատարած այցի ժամանակ:- Եթե սա արտակարգ իրավիճակ չէ, ապա ես չգիտեմ՝ ինչ է սա: Այստեղ խոսքը կյանքի եւ մահվան մասին է»: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ