News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնագետներն Արդաբիլ քաղաքում գործող շուկայի տարածքում հայտնաբերել են հազարամյա մշակութային շերտեր: Գործող շուկայի առաջին շինությունները թվագրվում են մ.թ. XI-XII դդ., հայտնում է Planet-today-ը՝ հղում անելով Tehran Times–ին:

Իրանի հայտնի շուկան վերականգնվել է ավելի քան հարյուր տարի առաջ. այժմ իշխանությունները որոշել են կրկին կարգի բերել բոլոր շինությունները: Այս կապակցությամբ ձեռնարկվել են կանխարգելիչ պեղումներ շենքերի հիմքերի եւ նկուղների վիճակը պարզելու համար:

Պահպանված գրավոր վկայություններից պատմաբաններին հայտնի է, որ Արդաբիլի շուկան 16-17-րդ դարերում բավականին կարեւոր առեւտրի կենտրոն էր: Միեւնույն ժամանակ, հետազոտողները ընդգծում են, որ արեւելյան մշակույթում շուկան միշտ եղել է ոչ միայն առեւտրի, այլ նաեւ շփվելու, հարցեր լուծելու եւ գործարքներ կնքելու վայր: Շուկա այցելելով՝ հնարավոր էր իմանալ բոլոր վերջին նորությունները եւ բնակչության տրամադրությունները, որոնք միշտ հաջողությամբ օգտագործվել են արեւելյան կառավարիչների կողմից:

Պեղումների ընթացքում գիտնականները պարզել են, որ հազար տարի առաջ տեղի շուկան արդեն բաղկացած է եղել բազմաթիվ շինություններից՝ խճճված մուտքով եւ միջանցքներով: Յուրաքանչյուր միջանցքում վաճառվում էր մեկ տեսակի ապրանք: Այստեղ ամեն բան հնարավոր էր ձեռք բերել՝ գորգերից մինչեւ համեմունքներ, հագուստից մինչեւ ձուլվածքներ, բուժիչ բույսերից մինչեւ անուշաբույր յուղեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ