News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Instagram-ի հեղինակները հրապարակել են նոր գործառույթ, որի շնորհիվ այժմ օգտատերերը կարող են ընտրել իրենց համապատասխան դերանունը էջի կարգավորումներում: Այդ մասին ծրագրավորողները հայտնել են թվիթերյան իրենց պաշտոնական էջում, հաղորդում է Lenta-ն:

Դերանունը կարտացոլվի մարդու անվան աջ կողմում, այն կնշվի մոխրագույն փոքր տառերով: Ցանկության դեպքում օգտատերը կկարողանա ցուցադրել իր դերանունը միայն հետեւորդների համար:

NBC News-ի տվյալներով՝ հավելյալ հնավարությունը թույլ կտա տեղ խնայել էջի նկարագրության մասում (կենսագրության հատվածում), որտեղ նշանների քանակը սահմանափակ է: Լրագրողները նշում են, որ թարմ գործառույթը կարող են հավանել ոչ բինար գենդերային ինքնություն ունեցող մարդիկ՝ նրանք, ովքեր իրենց ոչ կին են համարում, ոչ տղամարդ:

Նոր հնարավորությունն արդեն հասանելի է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայում, Կանադայում եւ Ավստրալիայում: Հետագայում ընկերությունը նախատեսում է միացնել գործառույթը նաեւ մյուս երկրներում: Այն մասին՝ արդյո՞ք ի հայտ կգա «Դերանուն» տողը ծառայության ռուսական տարբերակում, Instagram-ի ներկայացուցիչները դեռեւս չեն նշել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ