News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 13-ի նիստում հաստատեց: Հարցի ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ով նշեց, որ այդ չափորոշիչները վերանայվել են հիմնվելով հանրակրթության պետական չափորոշիչի վրա՝ ապահովելով սահուն անցում նախադպրոցական մակարդակից դեպի տարրական դպրոց:

«Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» գործող օրենքի պահանջը և հաշվի առնելով երեխաների զարգացման որոշ ոլորտներում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների վերաբերյալ միջազգային հետազոտությունների արդյունքները` անհրաժեշտություն է առաջացել վերանայելու Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները՝որպեսզի դրանք համահունչ լինեն վաղ մանկության զարգացման ոլորտում ՀՀ-ում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող ժամանակակից կարևորագույն գործընթացներին՝ միտված երեխաների իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ներառմանը, կրթության որակի բարձրացմանը, բազմազանության խթանմանը, սահուն անցմանը դպրոցին և այլն,-ասաց նախարարը եւ կոչ արեց ընդունել նախագիծը: Նա ընդգծեց, որ այդ չափորոշիչը ներառում է նաեւ մսուրային տարիքի երեխաներին, այսինքն նրանք եւս պետք է գիտելիքներ ստանան մանկապարտեզում:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ սրանով արձանագրում են, որ մանկապարտեզը ոչ թե մի տեղ է, որտեղ ծնողները թողնում են իրենց երեխաներին, այլ  կրթության բաղկացուցիչ մասն է. «Այս չափորոշիչով սահմանվում է, թե ինչպիսին պետք է լինի այդ կրթություն: հաջորդ հարցը, որ պետք է լուծենք, մանկապարտեզների եւ  նախակրթարանների ուսուցիչ-դաստիարակների համար որոշակի ստանդարտներ  ապահովելն է եւ նրանց ատեստացիաների միջոցով փոխկապակցվածություն ստեղծելով նրանց աշխատավարձի հետ ապահովել, որ երեխաները մանկապարտեզում ստանան պատշաճ կրթություն»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Տպել