News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սահմանագծի փոփոխությունից հետո կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները, ռելիեֆը շատ բարդ են և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման գործընթաց չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են տեղակայման պրոցես են անում, մեր Զինված ուժերն էլ հետևում են, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից առաջ չգան, քանի որ ռելիեֆը բարդ է, հեշտ չէ սահմանագիծը որոշել: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Հարցին, թե այն, ինչ տեղի ունեցած Սյունիքում, նույն վիճակն է նաեւ Գեղարքունիքո՞ւմ,  մարզպետը բացասական պատասխան տվեց. «Ոչ, Հայաստանի պետական սահմանը պահպանվել է՝ մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որը մերոնք պնդում էին, որ պետք է այդ հատվածից հետ նստեն, որն ընթացքում կարգավորվեց: Բացարձակապես լարվածություն չկա:

Երեկ ես մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ հենց այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են: Մեր Զինված ուժերը աշխատում են, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին»,- նշեց նա:

Հարցին, թե բնակիչներին, կարո՞ղ եք ասել, որ վիճակն անվտանգ է՝ լարվածություն, ագրեսիա  չկա, Սանոսյանը պատասխանեց. «Բնակիչները տեսել են, որ վիճակը հանգիստ է, երեկ բնակիչներից շատ մարդ կար մեզ հետ, այնտեղ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ընդամենը բանակցում են իրար հետ՝ սահմանագիծը ճշգրտում են»:

Հարցին, թե Սոթքի ոսկու հանքում ի՞նչ վիճակ է, արդյո՞ք հանքն աշխատում է, աշխատակիցների շրջանում կրճատումներ, ի վերջո, եղա՞ն թե ոչ, Սանոսյանը պատասխանեց, որ հանքն աշխատում է, մոտ 280 աշխատողի կրճատում է եղել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ