News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական զորքը նախօրեին Վարդենիսի ուղղությամբ հատել է Հայաստանի սահմանը, հայկական Զինված ուժերին հաջողվել է նրանց դիմադրել, սակայն  ամբողջությամբ հակառակորդը հետ չի գնացել։ Այս մասին այսօր՝ մայիսի 13–ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժա համայնքի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը՝ անդրադառնալով մայիսի 12–ին Վարդենիսի շրջանում նկատված հակառակորդի շարժին։

«Վարդենիսից Վերին Շորժա 16 կմ է, դրանից հետո մենք ունենք Վարդենիսի սարատեղ, որտեղ բնակչությունը մայիսից սկսած 5 ամիս անասուն է պահում։ Դա Շորժայից գտնվում է 3 կմ հեռավորության վրա։ Երեկ ադրբեջանցիները վերեւից իջել են եւ մեր սահմանն անցել։ Այդ սարը շատ բարձր է, այդ սարից ինչը երեւում է՝ մերն է, ինչը՝ ոչ, նրանցն է։ Մեր Զինված ուժերը նրանց դեմը կտրեց, բացատրեց,  ու մեզ հաջողվեց նրանց կանգնեցնել եւ նրանք ստիպված 1 կմ հետ գնացին։ Կապվել էին  իրենց հրամանատարի հետ, որն ասել էր՝ մինչեւ ներքեւ իջեք, մեզ քարտեզ են ցույց տալիս, թե իբր իրենց տարածքն է ու պնդեցին, որ պետք է առաջանան։ Մեր ԶՈՒ–երը դրանց դեմը կտրեցին, բայց նրանք մինչեւ վերջ հետ չգնացին։ Այս պահին հայկական Զինված ուժերն ու հակառակորդի զորքը հանգիստ նստած են։ Սպասում ենք, որ իրենց հրամանատարը պիտի գա, եւ բանակցություններ վարենք»,– պատմեց Արտյոմ Երանոսյանը։

Ադրբեջանական կողմը Վերին Շորժայի վարչական ղեկավարի մոտավոր հաշվարկով՝  400–ից 500 մետր է առաջ եկել։ Նրա խոսքով՝  հայկական Զինված ուժերի եւ հակառակորդի միջեւ հեռավորությունը 1 կմ–ից մի քիչ ավելի է։ Հակառակորդը մեծաթիվ ուժերով է ու զինված։ Ըստ Երանոսյանի՝ այս ընթացքում որեւէ  միջադեպ չի եղել։

Նշենք, որ նախօրեին NEWS.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը վստահեցրել էր, թե Վարդենիսի ուղղությամբ որևէ միջադեպ չի եղել, և հակառակորդը ընդամենը ձնհալից հետո եկել է ճշգրտելու սահմանները։ «Նրանք այդ հատվածներում դիրքերի տեղակայման աշխատանքներ են իրականացնում, որին  մեր Զինված ուժերի ներկայացուցիչները ներկա են, համատեղ աշխատում են, որպեսզի միջդիրքային տարածությունները չխախտվեն»,– ասել էր նա։

Ձմռանը հակառակորդը զորք չի պահել Վարդենիսի ուղղությամբ դիրքերում, հիմա դիրքավորվում են. Գեղարքունիքի մարզպետ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ