News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրոպական եւ ամերիկյան ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել դեպի Իսրայել չվերթները՝ պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ սրվող հակամարտության ֆոնին:

British Airways-ը, Virgin Atlantic-ը եւ Iberia-ն չեղյալ են հայտարարել Թել Ավիվ չվերթները, հաղորդում է Reuters-ը: «Մեր գործընկերների եւ հաճախորդների անվտանգությունը միշտ մեր գերխնդիրն է, եւ մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրավիճակին»,- հայտարարել է British Airways-ը:

Չորեքշաբթի ուշ երեկոյան բրիտանական Virgin Atlantic-ը իր թռիչքը չեղյալ է հայտարարել եւ ասել է, որ դիտարկում է հինգշաբթի երեկոյան չվերթի իրականացումը:

Իսպանական Iberia-ն եւ գերմանական Lufthans-ը հետեւել են այդ օրինակին:

Wizz Air-ը հայտնել է, որ հինգշաբթիից ուրբաթ հետաձգել է Աբու Դաբիից Թել Ավիվ չվերթը:

Էմիրությունների Flydubai փոխադրողը հայտարարել է, որ շարունակում է ամենօրյա չվերթներ իրականացնել Դուբայից Թել Ավիվ:

Երեկ United Airlines-ը, Delta Air Lines-ը եւ American Airlines-ը չեղյալ են հայտարարել թռիչքները Միացյալ Նահանգների եւ Թել Ավիվի միջեւ:

Virgin Atlantic-ը այս շաբաթվա սկզբին հայտարարել է, որ դեպի Իսրայել ամրագրումները 250%-ով աճել են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ Իսրայելը ներառվել է «կանաչ ցուցակում»՝ COVID-19-ի համավարակի ընթացքում արտերկիր մեկնելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ