News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Նոյեմբերի 9-ին դրոշմվեց փաստ` ՀՀ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ստորացուցիչ պարտություն կրեց, որի հիմքում էլ պետական դավաճանությունն է եւ դա փաստ է, որի մասին գիտեն բոլորը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«2020 թվականի նոյեմբերի 9-ին մենք ունեինք մի մարդ, մարդ իրեն կոչելը մի քիչ դժվար է, մի անձնավորություն, ում մարդիկ ընտրել էին, որպեսզի Հայաստանի համար անի լավ բաներ, սակայն նա ամեն ինչ արեց շատ-շատ վատ:  3 տարի մարդիկ իրենց հույս էին տալիս, որ հեսա-հեսա լավ կլինի, բայց ոչինչ լավ չեղավ, բայց նոյեմբերի 9-ին դրոշմվեց փաստ` ՀՀ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ստորացուցիչ պարտություն կրեց, որի հիմքում էլ պետական դավաճանությունն է եւ դա փաստ է, որի մասին գիտեն բոլորը: Ամսի 9-ին Նիկոլ Փաշինյանը որպես կապիտուլյանտ ստորագրեց ՀՀ-ի եւ Արցախի կապիտուլյացիա միասին պայմանագիրը: Բայց մեր դժբախտությունները սկսեցին այն պահից, երբ մենք բոլորս որոշեցինք, որ կապիտուլյացիայի մասին, պետք է  բանակցի եւ փորձի դիավանագիտական միս ու արյուն տա մարդ, ով կապիտուլյացիայի հեղինակն է, կամ համահեղինակը»,-ասաց նա:

Մինասյանը նշեց, որ Սյունիքի մասին իրենք հայտարարում էին, սակայն մեկ այլ ընտրություն արվեց` թողնել Փաշինյանին մինչեւ ընտրություններ եւ այդ ընտրությունը ունի հետեւանք:

«Եւ մեր թշնամիները, որոնք Նիկոլ Փաշինյանի եւ իր քայլառաստների համար այդքա էլ թշնամի չեն, ասացին քանի որ դուք դեգեներատներ եք, մենք էլ կգանք, կվերցնենք, այն, ինչ տեղի է ունենում այսօր, հետեւաբար արվեց ընտրություն` պահել Նիկոլին եւ այդ ընտրությունը ունի դաժան հետեւանք, որ ՀՀ տարածքի մի մասը արդեն 24 ժամից ավելի զավթած է եւ դրամ մասին ուղղակի մամուլի հաղորդագրություններ, չկա զորք, ոչինչ չկա: Ոչ, ժողովուրդ ջան, մինչեւ Նիկոլ Փաշինյանը էդ կաբինետում նստած է, մեր, ձեր երեխեքը ամեն օր կարան մեռնեն, դա շատ տրամաբանական է, դա ընտրություն է: Նիկոլը էնտեղ է, Սյունիքը, Գեղարքունիքը կարա գնա, ու բացարձակ անկարեւոր է` բա Նիկոլը որ չլինի, բա հները, նորերը կարեւոր չեն, որովհետեւ ես չունեմ ոչ մի ամբիցիա, իմ միակ ամբիցիան, ինչպես նաեւ անտինիկոլ շարժման ամբիցիան, որ Նիկոլ Փաշինյանը ռադ լինի մեր կյանքից, որ մենք գոնե փորձենք սկսել էս դժոխքից մեր երկիրը, մեր երեխեքին, մեր պապերի հիշատակը փորձենք հանել»,- հավելեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ