News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Մեր բոլոր նախագահներն էլ հասկացել են, որ բանակցային գործընթացով ոչինչ չի լուծվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։

«Մենք գոնե պատրաստ պետք է լինենք պաշտպանվելու։Մարտական գործողությունների ընթացքում չէ, որ դիրք են գրավել, եկել-նստել են մեր տարածքի մեջ։ Պատերազմից հետո ադրբեջանցիներն ուզում են նորից հարձակվեն, մի բան անեն։ Մենք պետք է համախմբվենք, պատրաստվենք։ Եթե թերացում է եղել, դա Պաշտպանության նախարարության գործն է, բայց եթե մինչև հիմա չի կարողացել դնել պոստերը, դուք ուղղակի տեղանքին ծանոթ չեք։ Ես նախորդ ամիս Գորիսում եմ եղել, չեք պատկերացնում, թե այնտեղ ինչ է կատարվում։ Ես չեմ ասում, որ մեր դիրքերը կահավորված են, ոչ, ես գնացել եմ, տեսել եմ, իմ կարծիքն էլ ձեզ հայտնել եմ, որ խնդիր ունենք։ Պատերազմից վեց ամիս է անցել, մենք պետք է նորմալ կահավորեինք։ Իսկ այդ դիրքերը հնարավոր չէր, մինչև հիմա ձյուն է այնտեղ, հնարավոր չէ մոտենալ»,- ասաց նա։

Լրագրողի հարցին, թե հնարավոր է, որ ամենն ուժային ընթացք ստանա, Միքայելյանը չբացառեց․ «Ես 1995 թվականից Ազգային ժողովում եմ, Վազգենից հետո, երբ իրեն խփեցին, այս օրը պետք է գար»։

Սասուն Միքայելյանը նշեց, որ «Երկրապահ կամավորականների միությունում» ինքը համար մեկ է տվել․ «Դիմել եմ Պաշտպանության նախարարին, Գլխավոր շտաբի պետին, որ անհրաժեշտության դեպքում մարտ կարող ենք անել։ Մենք հիմա սպասում ենք հրահանգի»։

Հարցին, թե հնարավոր է, որ իրավիճակով պայմանավորված երկրում ռազմական դրություն մտնի, Միքայելյանը նշեց, որ նման հարց չի քննարկվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ