News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 13
Տեսնել լրահոսը


Մենք այսօր կանգնած ենք հայրենիքի կորստի առջև։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Ելույթներ շատ հնչեցին միասնական լինելու մասին։ Ո՞ւմ հետ միասնական լինենք։ Երբ իմ հայրենիքն էլի է փոքրացել, Ադրբեջանն առաջ է եկել, դուք շարունակում եք հայտարարություններ տարածել, թե պատգամավորի տված հարցի արդյունքում ադրբեջանցիները հարձակվեցին։ Լո՞ւրջ եք ասում։ Էս ինչ դիսկուրս է։ Դուք հասկանո՞ւմ եք մեր երկրի հետ ինչ է կատարվում և ինչպես կարելի է այսօրվա երկխոսությունը ծավալել այս տիրույթում։ Եթե Ադրբեջանը սա մարսեց, շատ ավելի վատ է լինելու»,- նշեց նա։

Թագուհի Թովմասյանը նշեց, որ իր համար հարց է, թե Գեղարքունիքի մարզում ինչու չկա ռուսական որևէ ներկայացվածություն։

«Կուտ համայնքից ունեմ ահազանգ, որ քաղաքացիներն անզեն կանգնած նայել են, թե ինչպես են ադրբեջանցիները մտնում հայկական տարածք։ Նրանց խնդրանքն է, որ ես բարձրաձայնեմ՝ գոնե հովիվներին տրամադրենք զենքեր, որպեսզի ինքնապաշտպանվեն։ Մարդիկ չեն կարողանում իրենց անասուններին ապահով արածեցնել։ Իհարկե, նրանք համարձակության խնդիր չունեն, բայց Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է տեր կանգնել յուրաքանչյուր քաղաքացու համար»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ