News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 12
Տեսնել լրահոսը


Հանրապետական կուսակցությունն անցել է բավականին ծանր փուլ, ինքնամաքրման փուլ և նորովի է նայում տարբեր հարցերի։ Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների՝ «Պատիվ ունեմ» հուշագրի ստորագրությունից հետո՝ NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսկացության անդամ, Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է դաշինքի մեջ մտել Հանրապետական կուսկացության հետ, եթե մի ժամանակ քննադատում էր կուսկացությանը։

«Ես չեմ խորշում Հանրապետական կուսակցության հետ նույն դաշինքի մեջ գտնվելուց, անձնապես շփվելուց։ Հանրապետականն ունի փայլուն կադրեր և ուղեղներ, պետականամետ մարդկանց։ Խնդիրը եղել է իմ ընդդիմադիր լինելու մեջ, տարբեր գործիքակազմեր, Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչների վարք ու բարք, կառավարման տարբեր մեթոդներ։ Այո, ես դատապարտել եմ, քննադատել եմ։ Ես չեմ խորշում, որ քննադատել եմ։ Ես վստահ եմ, որ իմ քննադատության մեջ եղել եմ ազնիվ։ Այո, պատրաստ եմ այսօր էլ քննադատել։ Այսօր էլ քննադատում եմ գործող իշխանություններին, որոնք մի քանի անգամ ավելի վատ կառավարում են»,- ասաց Թեհմինա Վարդանյանը։

Թեհմինա Վարդանյանի խոսքով՝ «Հայրենիք» կուսկացության՝ իրենց միանալու առաջարկից հետո ինքը շատ երկար է մտածել և վստահ է, որ ճիշտ որոշում է կայացրել։

«Մեզ կապում են արժեքային համակարգերը, պատկերացումները խնդիրների լուծման հետ կապված և այս ընտրությունների հետ կապված այս կապիտուլյանտ իշխանությունների րոպե առաջ հեռացումը։ Կարծում եմ՝ դաշինքը հաջողելու է։ Մենք համախմբվել ենք հստակ գաղափարի շուրջ, որը հուսով ենք, որ կտանի դեպի հաղթանակ»,- ավելացրեց Թեհմինա Վարդանյանը։

Հարցին ի պատասխան՝ Վարդանյանը նշեց, որ դեռ տեղյակ չէ, թե ցուցակում որ տեղը կզբաղեցնի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հրաժարվել է հարցազրույց տալ Պետրոս Ղազարյանին. Արմեն Աշոտյանը նշեց պատճառը
Մինչեւ երեկ ես Հանրային հեռուստաընկերության հետ բանակցությունների մեջ էի, որ հունիսի 14-ին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվի...
Հենրիկ Քոչինյան. Ես ինքս եմ տեսել, թե ինչպես է դողում Հեյդար Ալիեւի կզակը Ռոբերտ Քոչարյանի առջեւ
Այս տաղանդավոր մարդկանց աշխատանքը ղեկավարում էր Ռոբերտ Քոչարյանը․․․
Խորհուրդ կտայի՝ նույն հոխորտանքով, նույն պողպատով խոսեր Ալիեւի եւ մեր թշնամիների մասին․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Ինչպես այս երեք տարիներին․․․
Հանրայինը հիմա աշխատում է որպես «Գռզո TV». մերժել են մեր տեսահոլովակի հեռարձակումը. Աշոտյան
Այսօր տեղի է ունեցել մի տհաճ միջադեպ, որը մենք դիտարկում ենք ոչ թե պատահականություն, այլ ուղղորդված քաղաքականություն...
Ես կանգնում եմ ոչ թե «Հայաստան» դաշինքի, այլ Ռոբերտ Քոչարյանի կողքը. Ստեփանավանի նախկին քաղաքապետ
Երկրի այսօրվա վիճակն ինձ չի բավարարում՝ պատերազմ, կովիդի հետեւանքները, թռիչքաձեւ գնաճ: Ես այսօր քաղաքական գործիչ չեմ, եւ իմ ընտանիքով աջակցելու եմ…
Մեր ռուս գործընկերները եկել են, տեղում նայել են տարածքները, հնարավոր կետերը, որտեղ կարող են տեղակայվել. Փաշինյան
Սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա արտահայտությունները թող հանկարծ ձեզ չվախեցնեն, որովհետեւ դա նշանակում է միջազգային իրավունքով օժտված պարիսպ կառուցել, եւ մենք այդ ճանապարհով գնալու ենք...
Ամենաշատ