News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում մայիսի 13-ին «Գորիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ստացված ահազանգի փաստով: 

Այդ օրը՝ ժամը 21:40-ին, հիվանդանոցից հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վերք, տրավմատիկ շոկ երկրորդ, երրորդ աստիճանի, վիճակը ծանր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:   

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը պարզել է վիրավորի ինքնությունը: Նա Խնձորեսկ գյուղի բնակիչ, 42-ամյա Անաստաս Բաբալարյանն է: 

Հիվանդանոցում նրա հարազատները բժիշկներին հայտնել են, որ չեն տեսել, թե որտեղ և ինչ պայմաններում է նա նման վիճակում հայտնվել:   Որոշ ժամանակ անց, Գորիսի բժշկական կենտրոնից դարձյալ ահազանգ է ստացվել, որ «գլխի ճակատային շրջանի այտուցներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 

Գորիսի ոստիկանները պարզել են, որ նա Խնձորեսկ գյուղի բնակիչ, 46-ամյա Սասուն Ղալդունցն է, ով բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու ու գլորվելու հետևանքով:   Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության, ոստիկանության Գորիսի բաժնի և Սյունիքի մարզային քննչական վարչության և նույն վարչության Գորիսի քննչական բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում, վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ Ս. Ղալդունցը կտրող-ծակող գործիքով հարվածել է Ա. Բաբալարյանի կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանները հայտնաբերել են Ս. Ղալդունցին, ով կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:   Գորիսի քննչական բաժնի քննիչի կողմից նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործից դանակը հայտնաբերելու ուղղությամբ: 

 

Տպել
Ամենաշատ