News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հեռախոսազրույցը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են խորհրդի մամուլի ծառայությունից։

Հեռախոսազրույցի առանցքային թեման էր վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը Ստանիսլավ Զասին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին այս պահի դրությամբ փաստացի իրավիճակը:

Խոսակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որեւէ հիմնավորվածություն չունեն:

Կողմերը քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում գոյություն ունեցող մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալիս արագ եւ ամբողջական կերպով հանգուցալուծել ստեղծված իրավիճակը:

Ստանիսլավ Զասը հավաստիացրել է, որ իր լիազորությունների շրջանակներում ակտիվորեն կնպաստի խնդրի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված քայլերի իրականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընտրություններից հետո եթե մեր առաջարկած օրակարգը կյանքի կոչվի, գերիների հարցը կարող է շատ արագ լուծվել. Մարուքյան
Սակայն չի կարելի սահմանազատման խնդիր քննարկել այս իրավիճակում, երբ…
Պատերազմ չի սկսվի, ադրբեջանական բանակն այնքան էլ հզոր չէ ներկայում. Յուրի Խաչատուրով
Նրանք շատ զոհեր ու վիրավորներ ունեն...
Սերգեյ Կոպիրկին. Մեր նպատակը երկարաժամկետ, արդար լուծում մշակելն է
Սա երեք կողմերի համաձայնության արդյունք է: Բավարար է ընթացիկ թիվը, թե ոչ, դժվարանում եմ ասել՝ միայն գիտեմ, որ նման կազմով զորամիավորումն աշխատում է շատ ինտենսիվ եւ արդյունավետ․․․
ԵԱՀԿ-ի և ՀԱՊԿ-ի նպատակները հիմք են երկու կառույցների միջև համագործակցության համար. ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար
Մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրվեց նաև ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման և նրանց կողմից իրականացվող...
Ստանիսլավ Զաս. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման ռիսկերը դեռ մնում են
Նա նշել է, որ ՀԱՊԿ-ը ուշադրությամբ հետեւում է հայ-ադրբեջանական սահմանին, հատկապես Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը․․․
Նորատ Տեր-Գրիգորյանց. Բաքուն տեսնում է Հայաստանի անգործությունը եւ ցանկանում է առանց պատերազմի ամեն ինչ գրավել
Ռուսաստանի հետ անհրաժեշտ է դաշնակցային հարաբերություններ կառուցել…
Ամենաշատ