News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 18
Տեսնել լրահոսը

2018 թվականի ՄԱԿ-ի կլիմայի պատմական զեկույցում դիտարկված 400 կլիմայական սցենարներից միայն 20-ը կունենան մինչարդյունաբերական մակարդակի համեմատ մինչեւ 2100 թվականը գլոբալ տաքացումը 1,5°C-ով սահմանափակելու իրատեսական հնարավորություն, գրում է Axios-ը:

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ նույնիսկ որոշակի սցենարների դեպքում ածխածնի արտանետումները նվազեցնելու համար անհրաժեշտ կլինի օգտագործել գոնե մեկ տեխնոլոգիա այն մակարդակում, որը հետազոտողները գնահատում են որպես «դժվար»:  

ՄԱԿ-ի ուսումնասիրության մեջ օգտագործված շատ սցենարներ մեծապես հինվել են օդից ածխածին անջատող եւ այն մշտապես հողի մեջ պահող տեխնոլոգիաների օգտագործման վրա: Այնուամենայնիվ, ածխածնի հեռացման այս տեխնոլոգիան դեռ մեծ մասշտաբով գոյություն չունի, ուստի դրան ապավինելը չափազանց ռիսկային է:

Ուսումնասիրությունը, որը ղեկավարվել է Լիլա Վարշավսկին Պոտսդամի կլիմայի ազդեցության հետազոտության ինստիտուտից (PIK), օգտագործել է առկա հետազոտությունները` պարզելու համար՝ արդյո՞ք մինչեւ հարյուրամյակի կեսը արտանետումները նվազեցնելու համար որոշակի «լծակի» օգտագործումը կլինի «խելամիտ», «դժվար» կամ «սպեկուլյատիվ»:  

Նրանք քանակականորեն գնահատել են արտանետումների նվազեցման պոտենցիալների շարքը այս լծակներից յուրաքանչյուրի համար՝ ներառելով ամեն բան՝ սկսած ածխածնից զուրկ էլեկտրաէներգիայի արտադրությունից մինչեւ էներգիայի պահանջարկի կտրուկ նվազում եւ էկոհամակարգերի անցում ածխածնի մաքուր աղբյուրներից ածխածնի կլանիչների: «Արտանետումների անհրաժեշտ կրճատմանը դժվար է հասնել ինչպես տեխնիկապես, այնպես էլ քաղաքականապես: Դա պահանջում է աննախադեպ նորարարություններ կենսակերպում եւ միջազգային համագործակցություն», - ասել է համահեղինակ Յոհան Ռոկստրյոմը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ