News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իրավապահներն Ազգային ժողովի մոտ մի քանի օր առաջ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետեւից Երեւան եկած իջեւանցի Սեւադա Ղուկասյանի տանը խուզարկություն են իրականացրել։

NEWS.am-ի հետ զրույցում Սեւադա Ղուկասյանն ասաց, որ խուզարկության արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել. «Թմրանյութ, թմրադեղեր, դրանց պատրաստման գործիքներ, նյութեր հայտնաբերելու համար էին խուզարկում։ «Իսկանդեր» հայտնաբերեցին։ Ըստ էության, ոչինչ չեն հայտնաբերել։ Հայտնաբերել են կանեփի բոված սերմեր»։

Նա նշեց, որ խուզարկությունն իրականացրել են իր վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում. «Ոստիկանության Արաբկիրի բաժինը քրեական գործ էր հարուցել, այն ուղարկել է Քննչական կոմիտե։ Այդ քրեական գործի շրջանակներում էին եկել»։

Անդրադառնալով իրեն խուզարկելուց հետո իր մոտ հայտնաբերած զանգվածին՝ Սեւադա Ղուկասյանն ասաց. «Այդ զանգվածն ինձ համար էլ էր անհասկանալի, այն իմը չէր։ Դուրս գալուց ինձ ասել են՝ գրպաններդ դատարկի, ես իմ ձեռքով իմ գրպանից հանել եմ այդ անհասկանալի թուղթը։ Դա ուղարկել են փորձաքննության, դեռ պատասխանը չկա, բայց գրում են, որ թմրանյութ է հայտնաբերվել։ Ես այնքան կամ, որ ոչ մեկ իմ գլխին չի կարող սարքել։ Թող դատահոգեբանական փորձաքննություն անցկացնեն։ Նրանք ոչ թե ցանկացել են ինձ ձերբակալել, այլ ինձ պախարակել»։

Տպել
Ամենաշատ