News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանը ձկնամշակման նոր գործարանի կառուցմամբ սպառնալիքի տակ է դնում աֆրիկյան մերձարեւադարձների գոյությունը Ատլանտյան օվկիանոսի ափերին։ Ինչպես գրում է The Guardian-ը, տարածաշրջանի եզակի բնությանը սպառնում է էկոլոգիական աղետ։

Տեղի բուսական եւ կենդանական աշխարհը հայտնվել են վտանգի մեջ գործարանի կառուցման գործարքի պատճառով. Չինաստանը Սիերա-Լեոնեի կառավարության հետ 55 մլն դոլար արժողությամբ գործարք է կնքել, տեղեկացնում է «Պրայմ»-ը։

Արտադրությունը կզբաղեցնի 100 հեկտար մերձարեւադարձային տարածք ընդգրկող մակերես։ Այն ուղղակիորեն սահմանակից է լինելու ազգային պարկի պահպանվող գոտիներին, որտեղ ապրում են Կարմիր գրքում գտնվող կենդանիներ։

Անհետացման սպառնալիքի տակ կարող են ընկնել դուկեր անտիլոպը, մողեսների մի քանի տեսակներ, կետեր, դելֆիններ։

Տեղի բնակիչների համար չինական գործարանի կառուցումը կարող է հարված հանդիսանալ ձկնարդյունաբերական ճյուղում։ Այժմ այդ ափերում արդյունահանվող սարդինը եւ թյունիկազգի ձկները կազմում են ներքին շուկայում ծովային նրբահամ ձկների արդյունահանման մոտ 70 տոկոսը։

Ինչ վերաբերում է զբոսաշրջային ճյուղին, ապա, ինչպես հայտարարել է Սիերա-Լեոնեի ափերին էկոտուրիզմի կազմակերպիչ Տիտո Գբանդեւան, գործարանի կառուցմամբ ջուրը կկեղտոտվի, եւ ափը կդառնա աղմկոտ։

«Ամեն ինչ կփչացնեն, իսկ տուրիզմը կավարտվի»,- նշել է ճյուղի ներկայացուցիչը։

Սիերա-Լեոնեի ձկնորսության նախարար Էմմա Կովա Ջալոհն իր հերթին խնդրում է տեղի բնակիչներին համբերատար լինել։ «Մարդիկ աղմուկ են բարձրացնում, երբ մենք պարզապես ցանկանում ենք զարգանալ, աճել, որպեսզի մեզ աշխարհում ընկալեն որպես զարգացող երկիր։ Դրա համար ինչ-որ մեկը պետք է ինչ-որ բան զոհաբերի»,- հավաստիացնում է երկրի իշխանությունների ներկայացուցիչը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ