News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լիարժեք ամառային արձակուրդ չի ունենա, ասել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ-«Նովոստի»-ն։

«Լիարժեք... անգամ նրա ծրագրերի մասին չիմանալով՝ կարող եմ հաստատ ասել, որ չի լինի։ Համենայնդեպս, նա մի քանի օրից ավելի չի կարող հեռանալ մշտական ինչ-որ աշխատանքային միջոցառումներից։ Պարզապես թույլ չի տալիս նրա՝ պետության ղեկավարի պաշտոնը, ուստի ինչ-որ արձակուրդային ծրագրեր նա չունի։ Բայց, որպես կանոն, դուք գիտեք, որ նա ինչ-որ ընդհատումներով, օգտագործելով հանգստյան օրերը, ամռանը հանգստանում է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինն այս տարի լիարժեք ամառային հանգիստ կանցկացնի։

Նա հավելել է, որ իրեն այժմ հայտնի չէ որոշակի վայրեր այցելելու վերաբերյալ նախագահի ինչ-որ կոնկրետ ծրագրերի մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ