News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 18-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են նախարարությունից։

Ողջունելով դեսպանին՝ Վահան Քերոբյանը կարեւորել է հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ երկու երկրների  ժողովուրդների միջեւ շփումների ու գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ տնտեսական կապերի ամրապնդման  եւ համագործակցության հնարավոր ուղիները։ 

Դեսպան Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ իր դիվանագիտական առաքելության կատարման ընթացքում նպատակ ունի հիմք դնել երկու երկրների միջեւ երկարաժամկետ տնտեսական համագործակցության, ակտիվացնել մշակութային եւ սպորտային կապերը եւ իրականացնել փոխանակման ծրագրեր՝ երիտասարդների համար։ Ըստ դեսպանի՝ երկու ժողովուրդների միջեւ վստահության ձեւավորումը կարող է նպաստել նոր ներդրումային նախագծերի ձեւավորմանն ու իրականացմանը։ 

Հայաստանի տնտեսության զարգացման գործում կարեւորելով նորագույն տեխնոլոգիաների ներդրումը եւ կիրառումը՝ Վահան Քերոբյանն առաջարկել է համագործակցել նախարարության «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ՝ տեխնոլոգիական տրանսֆերի եւ մասնագետների միջեւ փորձի փոխանակման ուղղություններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության մեջ առաջատար տեխնոլոգիաների կիրառմանն  ու գյուղատնտեսական արդյունաբերության զարգացմանն ուղղված գործընթացներում աջակցության տրամադրման ուղղությամբ։ 

Դեսպան Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ Հայաստանը զարգանալու շատ հնարավորություններ ունի եւ հայտնել Ճապոնիայի կառավարության մտադրությունը՝ աջակցելու Հայաստանին մարդկային ռեսուրսների զարգացման, բիզնես միջավայրի բարելավման եւ ենթակառուցվածքների զարգացման շուրջ իրականացվող աշխատանքներում։

Հանդիպման ավարտին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասությունների շրջանակում նպաստելու երկու երկրների միջեւ ամուր կապերի հաստատմանը եւ բազմակողմանի համագործակցության զարգացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ