News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կառավարությունը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի կապի համատեղ համակարգի մասին համաձայնագիր: Բացատրական գրության համաձայն, փաստաթուղթն ուղղված է ԱՊՀ երկրների զինված ուժերի վերահսկողության կայունության բարձրացմանը եւ նրանց միջեւ փոխգործակցության նպատակով հաղորդակցությունների կազմակերպման պահանջների բավարարմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, համաձայնագիրն ուղղված է նորմատիվ-իրավական դաշտի ձեւավորմանը եւ կատարելագործմանը, ներառյալ՝ կայուն ֆինանսավորման մեխանիզմը եւ կապի համակարգի համաձայնեցված զարգացումը համատեղ առաջադրանքների լուծման գործում՝ հաշվի առնելով զորքերի առաջնահերթ հագեցումը կապի միջոցներով: Փաստաթուղթը նաեւ հնարավորություն կտա ապահովել համակարգերի, ազգային եւ օտարերկրյա արտադրության ռազմական կապի համալիրների շարունակականությունն ու համատեղելիությունը, ռազմական կապի ոլորտում գիտատեխնիկական նվաճումների իրականացումը:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում կստեղծվի «ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի կապի ղեկավարների համակարգող մարմին` կապի միասնական համակարգի կայուն գործունեության ապահովման համար»։ Հավանական է համարվում միասնական համակարգի հետ կապված ուժերի վերապատրաստումը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ