News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ռուսաստանը կարող էր միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման հարցերի քննարկման ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով իր տաջիկ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լավրովը նշել է. «Մենք, մեր հերթին, մեր ընկերներին մանրամասն տեղեկացրել ենք այն մասին, թե ինչ ջանքեր է գործադրում Ռուսաստանի Դաշնությունը՝ միջադեպի կարգավորման համար, որն առաջացել է պետական սահմանի միջազգային-իրավական ձեւակերպման բացակայության պատճառով»:

«Կողմերի (Հայաստան եւ Ադրբեջան) միջեւ նախնական համաձայնությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանի սահմանազատման եւ սահմանագծման սկզբում ու իրականացմանը՝  այդ նպատակով հանդես գալով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որին Ռուսաստանը կարող է մասնակցել որպես խորհրդատու, եթե ցանկանում եք՝ միջնորդ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն ՀՀ-ին եւ Ադրբեջանին կոչ է արել վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո առարկայական քննարկումներին
Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում սահմանին իրավիճակի ապաԷսկալացման ուղղությամբ անհապաղ քայլեր...
ՀԱՊԿ արտգործնախարարները քննարկել են Հայաստանի խնդրանքը Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ
«Մենք քննարկել ենք իրավիճակը Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերություններում...
Բայդենի` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը շփվել է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հետ
Ջեյք Սալիվանը «փոխանցել է Միացյալ Նահանգների հանձնառությունը խաղաղությանը, անվտանգությանը եւ բարգավաճմանը Հարավային Կովկասում...
Առավոտյան ադրբեջանցիները շարունակել են հրետակոծությունը, տրվել է համարժեք պատասխան. ՊՆ խոսնակ
Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում…
Արցախի իշխանությունները չեն վարում բանակցություններ՝ Ասկերովին ու Գուլիեւին ազատ արձակելու շուրջ. պետհանձնաժողով
Մենք կոչ ենք անում երրորդ կողմերին առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով ռւ զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ընկալվել որպես խրախուսում...
Հրապարակվել է ՄԻՊ-ի զեկույցը անգլերեն՝ Տավուշի սահմանամերձ գյուղերում փաստահավաք աշխատանքների մասին
Աշխատանքները կատարվել են միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ սկզբունքներին համապատասխան...
Ամենաշատ