News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը երկիր կատարած իր այցի ընթացքում աջակցություն է հայտնել Իսրայելին եւ Գազայի հատվածում հրադադար հաստատելու կոչ արել հրեական պետության եւ ՀԱՄԱՍ-ի իսլամիստ կառավարիչների միջեւ, տեղեկացնում է AFP-ը։

«Ես եկել եմ այստեղ, որպեսզի հայտնեմ իմ համերաշխությունը... Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու այս հուժկու եւ անընդունելի հարձակումից»,- ասել է նա իսրայելցի իր պաշտոնակից Գաբի Աշքենազիի հետ Թել Ավիվում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում։ «Թույլ տվեք ինձ սա շատ հստակ ասել եւս մեկ անգամ. մեզ համար Իսրայելի անվտանգությունը եւ բոլոր հրեաների անվտանգությունը Գերմանիայում քննարկման ենթակա չէ, եւ Իսրայելը միշտ կարող է հույս դնել մեզ վրա»,- ասել է Մաասը։

Նրա խոսքով՝ անցած շաբաթ նա «գրեթե մշտապես կապ է պահպանել» Աշքենազիի, ինչպես նաեւ Կահիրեի, Դոհայի, Ամանի ու Վաշինգտոնի դիվանագետների հետ։ «Ես հույս ունեմ, որ հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը կպսակվեն հաջողությամբ»,- ասել է նա։

Նախատեսվում է, որ Մաասը կհանդիպի Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ Ռամալլահում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ