News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղյակ չի, թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ինչ փաստաթուղթ է մտադիր ստորագրել։ Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը։

«Փաստաթղթի մասին տեղյակ չեմ, պետք է ծանոթանամ»,- ասաց նա։

Քոչարյանը նշեց, որ Պաշտպանության հանձնաժողովին չի տրվել այդ փաստաթուղթը։

«Բոլոր հնարավոր միջոցներով փորձելու եմ ծանոթանալ փաստաթղթին»,- ասաց Փաշինյանը։

Լրագրողի դիտարկմանը, որ Պաշտպանության հանձնաժողովի նախագահն էլ տեղյակ չի այդ փաստաթղթից, Քոչարյանն արձագանքեց. «Այս պահին տեղյակ չի, հաջորդ պահին տեղյակ չի լինի»։

Հարցին՝ արդյոք նիստի ժամանակ իմացա՞վ այդ փաստաթղթի մասին, Քոչարյանը պատասխանեց՝ այո. «Դա առաջարկ է, վարչապետը խոսել է, թե ինչ առաջարկ է արված»։

Լրագրողը հայտնեց, որ Կառավարության նիստին Փաշինյանը հայտարարել է՝ ստորագրվելու է այդ փաստաթուղթը, Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց. «Վարչապետն է ասե՞լ, պետք է ծանոթանամ նաեւ վարչապետի ասածներին»։

Հարցին, թե ինչո՞ւ է գաղտնի պահվում, թե ինչ է ստորագրվելու, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․

«Գաղտնիություն եթե կար, ապա վարչապետը չէր հնչեցնի այդ գաղտնիության մասին տեղեկատվությունը»։

Նա հավելեց, որ կարծում է՝ ԱԺ-ում այդ փաստաթղթի հետ կապված քննարկումներ կլինեն։

«Ըստ Սահմանադրության՝ Հայաստանի տարածքներին վերաբերող ցանկացած փաստաթուղթ պետք է ԱԺ-ում քննարկվի։ Իսկ Հայաստանի տարածքների հետ կապված որեւէ խնդիր չի կարող լինել»,- նշեց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ