News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը որոշել է իր թեկնածությունը չառաջադրել արտահերթ ընտրություններում։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, հայտարարեց Սասուն Միքայելյանը;

Նա իր հայտարարության մեջ, մասնավորապես, նշեց.

«Հետպատերազմյան շրջանում ներքաղաքական լարված իրավիճակը էլ ավելի չսրելու մտահոգությունից ելնելով միայն՝ ձեռնպահ եմ մնացել հրապարակային, ակտիվ քաղաքական դիրքորոշում հայտնելու գայթակղությունից։ Գիտակցելով, որ ցանկացած դժգոհության կամ քննադատության արտահայտության երկրապահը կներքաշվեր ներքաղաքական գործընթացների մեջ, ինչը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։ Ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու, ժողովրդի կողմից նոր իշխանություն ձեւավորելու ընդունելու միակ ճանապարհը համարել եմ արտահերթ ընտրությունների անցկացումը, որին հնարավորինս նպաստել եմ այս ամիսների ընթացքում։

Լինելով Արցախյան հաղթական ազատամարտի զինվոր ու հրամանատար, ԵԿՄ վարչության նախագահ՝ անընդունելի եմ համարում անհասկանալի այս պատերազմում պարտվածի կարգավիճակի գիտակցման համակերպվելը, ինչը հարիր չէ իմ ու իմ կողմից ղեկավարվող կառույցի անցած ճանապարհին ու առաքելությանը։

Նման եւ այլ հանգամանքներից ելնելով՝ որոշել եմ չառաջադրվել որպես թեկնածու սույն թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ մնալով հավատարիմ իմ ժողովրդին, երկրապահին ու կոչմանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ