Այս պահին դելիմիտացիան որոշակի խնդիրներ կարող է ստեղծել Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այն շտապողականությունը, որ ադրբեջանական կողմը ցուցաբերում է, կապված է հենց այդ հարցի հետ:

Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վրա ազդեցություն ունենալու է այդ դելիմիտացիան: Ընդհանրապես, դելիմիտացիայից պետք չի չափից ավելի վախենալ, ուղղակի հիմա դա բավականին պրոբլեմային հարց է»,-ասաց նա: