News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Մենք ակնկալում ենք, որ մեր դաշնակիցները, որոնք մեզ հետ կապված են հստակ կարգավորված փոխպարտավորություններով, այդ թվում՝ ռազմական, այս գործընթացում մեզ կաջակցեն։ Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Առաջին հերթին մենք փորձում ենք հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն սա չի նշանակում, որ դա տեղի չունենալու դեպքում չեն լինելու այլ լուծումներ, նաև ռազմական»,- ասաց նա՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի, մասնավորապես՝ ընդդիմադիր դաշտից  հնչում են մտքեր, թե ինչու պետք է ՀՀ դաշնակիցները սահմանային հարցերում օգնեն, եթե, օրինակ, հայկական կողմը չի կրակում։ Այս համատեքստում,  Ռուբինյանի փոխանցմամբ՝ հենց Հայաստանի դաշնակիցներն են կոչ արել չսրել իրավիճակը, փորձել խնդիրը լուծել դիվանագիտական ու քաղաքական ճանապարհներով։

«Մեր այն դաշնակցային ֆորմատները, որոնցում ներգրավված ենք, ունեն հստակ հոդվածներ հստակ դեպքերի վերաբերյալ, մենք դիմել ենք հստակ փաստաթղթերի հիման վրա, հստակ հոդվածով, ընդ որում, ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածով ու հայ-ռուսական երկկողմ պայմանագրի հիման վրա, ակնկալում ենք, որ դաշնակիցները մեզ կօգնեն։ Ես չեմ բացառում՝ նաև հաշվի առնելով վերջին իրադարձությունները, որ մենք կհասնենք նաև 4-րդ հոդվածին»,- հավելեց Ռ. Ռուբինյանը։

Դիտարկմանը, թե ադրբեջանցիները սահմանում ինչ ուզում՝ անում են, սակայն պարտված իշխանությանը ոչինչ անել չի հաջողվում, իմքայլական պատգամավորը հակադարձեց՝ ընդգծելով, թե այնպես չէ, որ թշնամին ինչ ուզում՝ անում է։

«Բնականաբար, այն, ինչ տեղի է ունեցել թշնամու կողմից, անթույլատրելի է, քանի որ նրանք ներխուժել են միջազգայնորեն ճանաչված տարածք։ Խնդիր կա, ներկայիս ստատուս-քվոն մեզ համար անընդունելի է, բայց օպերատիվ իրավիճակն այդ հատվածներում գտնվում է մեր զինվորների հսկողության տակ, պետք է ձևակերպումներով զգույշ լինեք»,- շեշտեց Ռուբեն Ռուբինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ