News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արդյունաբերական կանեփի արտադրության ու վաճառքի համար Հայաստանում արտոնագիր կպահանջվի: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստին «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը:

Փոխնախարարը, մասնավորապես, հիշեցրեց, որ 2021 թվականի թետրվարի 4-ին Կառավարությունը հաստատեց տնտեսական արձագանքման ծրագրի նախագիծը եւ գործողությունների ծրագիրը, որոնք նախատեսում են անհրաժեշտ նախադրյալներ ստեղծել նոր բերքի աճեցման եւ վերամշակման համար, որոնք կարող են բարձր հավելյալ արժեք ապահովել: «Այս կապակցությամբ Հայաստանում արդյունաբերական կանեփի աճեցման եւ վերամշակման համար անհրաժեշտ է որոշ օրենսդրական փոփոխություններ կատարել»,- պարզաբանեց Գաբրիելյանը:

Այդպես, Հայաստանում կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը եւ մեծածախ վաճառքը: Փոխնախարարը շտապեց նշել, որ արդյունաբերական կանեփը նախատեսված է բացառապես գյուղատնտեսական եւ արդյունաբերական նպատակներով:

Նա հավելեց, որ կանեփի արտադրությունն ու դրա վերամշակումը թույլ կտան կանաբիդոլի յուղ ստանալ, որը կիրառման լայն շրջանակ ունի` կոսմետիկայի արտադրությունից մինչեւ բժշկական ոլորտ: Լիցենզիաները կտրամադրվեն 10 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ