News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիան դրդել է ՆԱՏՕ-ում դաշնակիցներին մեղմացնել Ryanair-ի ինքնաթիռի միջադեպի շուրջ պաշտոնական արձագանքը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով այդ հարցին լավատեղյակ դիվանագետներին:

Չորեքշաբթի ՆԱՏՕ-ի 30 դաշնակից հրապարակել է հայտարարություն, որում դատապարտել է Ryanair-ի ինքնաթիռի վայրէջքը, որի նպատակն էր լրագրող Ռոման Պրոտասեւիչին ձերբակալելը, սակայն որում որեւէ խոսք չի եղել պատժիչ միջոցառումների մասին, որոնց ուղղությամբ պնդել են Բալթյան երկրներից դաշնակիցներն ու Լեհաստանը:

Երկու դիվանագետների խոսքով՝ Անկարան պնդել է, որ Բելառուսի նկատմամբ Արեւմուտքի նոր պատժամիջոցները սատարելու մասին ցանկացած հիշատակումն ու այդտեղ քաղաքական բանտարկյալներին ազատելու կոչերը բացառվեն տեքստից: Նրանք հավելել են, որ հեռացվել էին նաեւ ձեւակերպումները, որոնք սպառնալիք էին Բելառուսի հետ ՆԱՏՕ-ի համագործակցության համար:

Դիվանագետները հայտարարել են, որ Անկարան, հնարավոր է, փորձում է պահպանել կապերը Մոսկվայի հետ, որը Բելառուսի մտերիմ դաշնակիցն է, եւ սատարել տնտեսական հարաբերություններ Բելառուսի հետ Turkish Airlines-ի միջոցով, որը կատարում է ամենօրյա չվերթներ դեպի Մինսկ: Մեկ այլ հավանական տարբերակ է Թուրքիայի՝ այս ամառ COVID-19 համավարակից հետո ռուս զբոսաշրջիկներին ընդունելու ցանկությունը:

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Հյուսիսատլանտյան միության՝ Բելառուսի հարցի շուրջ հայտարարությունը համաձայնեցվել է բոլոր 30 դաշնակիցների կողմից:

3 դիվանագետների խոսքով՝ Ստոլտենբերգը ստացել է բոլոր դաշնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի համաձայնությունը վերջնական տեքստի վերաբերյալ, որը հրապարակվել է ՆԱՏՕ-ի կայքում, որպեսզի խուսափի հետագա տարաձայնություններից:

Դիվանագետները նշել են, որ տեքստը մեղմացնելու ուղղությամբ Թուրքիայի համառությունը տխրեցրել է մի շարք դաշնակիցներին, մասնավորապես, Լեհաստանին, Լիտվային եւ Լատվիային, որոնք պահանջել են առավել կտրուկ ձեւակերպումներ:

Նրանցից մեկը նշել է, որ Անկարայի դիմադրությունը հիմնականում ուղղված էր ձեւակերպումների կիրառմանը, որոնք տարբերվում էին ԵՄ ձեւակերպումներից, որում մանրամասն ներկայացված են պատժամիջոցների մասին առաջարկները:

 «Բազմաթիվ դաշնակիցներ շատ հիասթափվել էին Թուրքիայից: ՆԱՏՕ-ի համար կարեւոր է արձագանքելը, եւ հասկանալի չէ՝ ինչու է Անկարան ցանկացել պաշտպանել Լուկաշենկոյին»,-ասել է եվրոպացի դիվանագետը, որը ներկա է եղել քննարկմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ