News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սարդարապատի հուշահամալիրում Առաջին հանրապետության տոնի առթիվ կազմակերպված միջոցառումը շատ համեստ էր եւ շատ կարճ տեւեց: Պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մասնակցում էին միայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նրանք հանդիսավոր հնչյունների ներքո ծաղիկներ դրեցին հուշահամալիրում, որից հետո մոտեցան նաեւ օտարերկրյա դեսպանները, որոնք նույնպես ծաղիկներ դրեցին եւ դրանով միջոցառումը սահմանափակվեց: Նիկոլ Փաշինյանը ելույթ չունեցավ:

Նկատենք, որ միջոցառմանը չէին մասնակցում կառավարության անդամներ, պատգամավորներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ