News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լիովին համաձայն եմ, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է բաժանվի. Այսօր մենք լրջագույն խնդիր ունենք կրթության ոլորտում՝ եւ կառավարման, եւ բովանդակային առումով: Այս մասին նախօրեին Կոտայքի մարզի քաղաքացիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Կրթությունը ոչ միայն պետք է գիտելիքների ինչ-որ մի ծավալ տա երեխաներին, կամ ուսանողներին, այլ պետք է նաեւ քաղաքացի դաստիարակի: Երեխան միայն ընտանիքում չի դաստիարակվում, այլ նաեւ փողոցում: Հիմա եթե մենք հետեւողականորեն կրթությունից ուզում ենք հանել ազգային բաղադրիչը, հայ լինելու հանգամանքը, ապա ստացվում է, որ մենք ուղղակի ինչ-որ գիտելիքների ծավալ ենք տալիս, բայց քաղաքացի չենք դաստիարակում: Սա խնդիրներից մեկն է»,-ասաց նա:

Քոչարյանի խոսքով, այն, ինչ արվեց կրթության հետ այս վերջին տարիներին ոչ լուրջ պակաս աղետ է. «Հոգեբանական ներգործություն էր մեր ազգային ինքնության զգացողության վրա: Ես երբ նախագահ էի դարձել, ուսուցչի աշխատավարձը մոտ 15 հազար դրամ էր, միանգամից սարքեցինք 78-80 հազար դրամ: Դու չես կարող 5 հազար դրամ տալ ուսուցչին եւ ակնկալել ինչ-որ բան: Պետությունն ուրիշ ձեւ չունի գնահատելու, միակ ձեւը այն աշխատավարձն է, որը տալիս է, այն արտոնություններն են, որոնք տալիս է: 

Այո, եթե կրթությունը մեզ համար կարեւոր է, ուրեմն պետք է այն ըստ արժանվույն գնահատվի: հետո, մեզնից ոչ մեկը չի կարող կրթությունը շրջանցել: Չես կարող ասել՝ ես կապ չունեմ: Երեխա ունես, թոռ ունես, մեկ է, մտնելու է այդ հաստատությունը եւ ուղղակի իր վրա ազդեցություն է ունենալու կրթության մակարդակը»:

Ռոբերտ Քոչարյանը հվելեց, որ այս ոլորտում լրջագույն բարեփոխումների կարիք կա. «Մենք անելու ենք, եւ ԿԳՄՍՆ-ն պետք է վերանայվի: Ես շշմած էի, որ մշակույթի նախարարությունն ուղղակի վերացրեցին: Ուրեմն այս մարդկանց համար մշակույթը կարեւոր չի: Բացատրություն չկա: Դե հիմա մուղամ լսեք, սրան են հասցրել»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ