News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ես հո չեմ կարող ինձ Լեւոն Տեր–Պետրոսյանի նման պահել։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին, Արաբկիր վարչական շրջանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրների հետ հանդիպմանը՝ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հարցազրույցի ժամանակ ասում էր՝ ես ու Ռոբերտ Քոչարյանը զանգում ենք իրար, չէ, էլի զանգեք, բայց էդ ամեն ինչը... Ես ո՛չ Ռոբերտ Քոչարյանին, ո՛չ Լեւոն Տեր–Պետրոսյանին, ո՛չ էլ Սերժ Սարգսյանին չեմ զանգում, չեմ բացառում, որ այնպիսի իրավիճակ լինի կամ լիներ, որ զանգելու անհրաժեշտություն լիներ, բայց ես դա չէի թաքցնի։ Բա Մարտի 1, բախումներ, էդ պատմությունները, թող ոչ մի զոհ չպահանջվի, ավազակապետ, մոնղոլ–թաթար, բա էդ ի՞նչ էր»,– ասաց Փաշինյանը՝ հավելելով.

«Ես համաձայն եմ դա մեր առավելությունն էլ է,  թերությունն էլ,  որովհետեւ մենք ասել ենք, որ վենդետա չի լինելու եւ վենդետա չի եղել, բայց վենդետան արդարադատությունից ինչո՞վ է տարբերվում, երբ որ կա կայացած ինստիտուտ, որը կայացնում է  արադարատություն։ Ես չեմ կարծում, որ որեւէ մեկը արդարությունից ու արդարադատությունից փախչելու է, բացառված է։ Մեր ամենամեծ ցավն ու պրոբլեմն այն է, որ մենք ինչ խոստացել ենք մեր պահվածքի մասով՝ արել ենք։ Այսօր եթե ինստիտուտ չկա, պատժելը նշանակում է վենդետայի միջոցով, իսկ դա էլ իր հերթին նշանակում է  ձեր առաջ ստանձնած պարտավորությունը չկատարել, բայց կրկնում եմ՝ ոչ մեկ պատասխանատվությունից չի խուսափելու, դրա համար էլ մենք գնում ենք ինստիտուտների կայացման ճանապարհով»։

Տպել
Ամենաշատ