News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, ներկայացրել է 2022 թվականի բյուջետային առաջարկները, որոնց համաձայն՝ Հայաստանին ֆինանսական օգնությունը մնացել է անփոփոխ:

Փաստաթղթում նշվում է, որ ֆինանսական աջակցության շրջանակներում Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին հատկացված միջոցներն ուղղված են «արտաքին կործանարար ազդեցությանն» այդ երկրների դիմակայության, եվրատլանտյան ինտեգրման ճանապարհով նրանց առաջընթացին, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի կողմից աճող մարտահրավերների եւ ոտնձգությունների լուծման ապահովմանը:

Ֆինանսավորումը կաջակցի այն ծրագրերին, որոնք ուղղված են ժողովրդավարության, օրենքի գերակայության պաշտպանությանը, մարդու իրավունքների եւ գենդերային հավասարության, կոռուպցիայի դեմ պայքարի եւ ավտորիտարիզմին հակազդեցության խթանմանը: «Ծրագրերը կաշխատեն դաշնակիցների եւ գործընկերների աջակցության համար այն չափով, որքանով նրանք պատասխան միջոցառումներ են մշակում COVID-19-ի համավարակի դեմ եւ միջոցներ են ձեռնարկում համավարակի հետեւանքների դեմ պայքարի համար՝ տնտեսության եւ հանրային հարցերի բոլոր ոլորտներում»,- նշվում է փաստաթղթում:

«2022թ․ ֆինանսական տարվա հայտը պահպանում է բարձր մակարդակի աջակցությունը Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Արեւմտյան Բալկանների համար՝ միաժամանակ ֆինանսավորման բարձր մակարդակ ապահովելով բելառուս ժողովրդի ժողովրդավարական նկրտումների աջակցության եւ Կովկասում տարածաշրջանային փոխգործակցության միջոցով խաղաղությանը նպաստելու համար»,- նշում է փաստաթուղթը:

Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը մտադիր է 2022 թվականին ավելի քան 88 միլիոն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Վրաստանին: Այսպիսով, Վրաստանը ամենամեծ օգնությունը կստանա տարածաշրջանի բոլոր երկրներից: Համեմատության համար նշենք, որ Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող օգնությունը մնացել է անփոփոխ` համապատասխանաբար 23,40 մլն եւ 9,14 մլն դոլար:

Ռազմական կրթության եւ ուսուցման համար Եվրոպայի եւ Եվրասիայի երկրները 26,9 մլն դոլար կստանան: Այս միջոցները պետք է ուղղվեն «տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի եւ եվրոպական ուժերի հետ համատեղելիությանը, ինչպես նաեւ ռուսական ագրեսիային հակազդելուն»: «Առաջնահերթ ստացողների թվում են Բուլղարիան, Վրաստանը, Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան եւ Ուկրաինան»,- ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունում: IMET ծրագրի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի համար 2022-ի հայտը կազմում է 600 000-ական դոլար: 2020-ին Հայաստանին հատկացվել էր 192 000 դոլար, իսկ Ադրբեջանին՝ 211 000 դոլար: 2022-ին ծրագրի շրջանակներում Թուրքիային կտրամադրվի 1 940 000, իսկ 2020-ին տրամադրվել էր 651 000 դոլար։

Ֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում Եվրոպայի եւ Եվրասիայի երկրները կարող են ԱՄՆ-ից 299 միլիոն դոլար ստանալ` «ռուսական ազդեցությանը եւ ագրեսիային հակազդելու համար` ուժեղացնելով դաշնակիցների եւ գործընկերների ինքնիշխանություն իրականացնելու ունակությունը եւ ՆԱՏՕ-ի հետ օպերատիվ համատեղելիության բարելավման միջոցով ապահովելով սեփական պաշտպանական հնարավորությունները»: Այս ծրագրի շրջանակներում առաջարկվել է Վրաստանին տրամադրել 25 միլիոն դոլար, տարածաշրջանի մնացած երկրները ներառված չեն այս ծրագրում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Ամենաշատ