News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի քաղաքացի Բենժամեն Բրիերը, որը գտնվում է Իրանում կալանքի տակ 2020 թվականից, կկանգնի դատարանի առաջ լրտեսության եւ քարոզչության մեղադրանքով, հաղորդում է DW-ը։

Բրիերը մեղադրվում է նրանում, որ դրոնի միջոցով լուսանկարել է «արգելված շրջանները» Իրանի արգելոցներից մեկում, հայտնել է փաստաբան Սաիդ Դեգխանը։ Բրիերը նաեւ մեղադրվում է քարոզչության մեջ, քանի որ սոցիալական ցանցերում հարց է տվել՝ ինչու է Իրանում պարտադիր կանանց համար գլխաշոր կրելը, իսկ մյուս մահմեդական երկրներում կանանց ընտրության իրավունք է տրվում։ Ներկայում դատախազությունը նախապատրաստում է մեղարդական եզրակացության տեքստը։ Իրանում լրտեսության համար նախատեսվում է մահապատիժ, իսկ «համակարգի դեմ քարոզչության» համար՝ մինչեւ մեկ տարի ժամկետով ազատազրկում։

Բրիերն իր քրոջ՝ Բլանդինի հետ 2018 թվականին Իրան էր ժամանել որպես զբոսաշրջիկ եւ նախքան անցած տարի մայիսին բերման ենթարկվելը երթեւեկում էր երկրի տարածքով քեմփինգի համար ավտոֆուրգոնով։ Ներկայում նա պահվում է Իրանի հյուսիս-արեւելքում՝ Մեշխեդում։ Բլանդին Բրիերը վերջերս ֆրանսիական մամուլում հրապարակել է նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակ, որում կոչ է արել գործել իր եղբորն ազատելու ուղղությամբ։ Նրա խոսքով՝ Բենժամեն Բրիերին ձերբակալել են առանց որեւէ առիթի եւ վերածել նրան «բանակցությունների համար գործիքի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը. պատճառը անվադողի պայթելն է եղել
Վթարի հետևանքով Գարեգին Մ.-ն, ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 35–ամյա…
Հրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում
Մայիսի 8-ին, ժամը 11:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Գերմանիայում տեղի են ունեցել քաղաքական գործիչների վրա հարձակումների նոր դեպքեր. Spiegel
Իրականացվել է արդեն չորրորդ հարձակումը...
17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի...
56-ամյա տղամարդը գողացել է փողոցում նվագող տղամարդու՝ մետաղադրամներով լի արկղը․ ոստիկանները հետապնդել և բռնել են
Կայքի տեղեկություններով՝ կողոպուտի վերաբերյալ ոստիկանություն է ահազանգել...
Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով, բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի...
Ամենաշատ