News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք չէինք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ համենայնդեպս իմ նախագահության շրջանում դա կնշանակեր պատերազմի սկիզբ։ Բայց փաստացի մենք անում էինք ամեն ինչ, որպեսզի կառուցենք ԼՂ-ի հետ ասիմետրիկ կոնֆեդերացիա։ Այս մասին հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Մեղրիում հանդիպման ժամանակ։  

«Մենք ինտեգրում էինք ամեն ինչ։ Ղարաբաղն ուներ իր խորհրդարանն ու պետկառույցները։ Բայց ամեն ինչ միասնական էր։ Դա նշանակում էր, որ կառուցում էինք մի երկիր։ Կային որոշ հարցեր, որոնց վերաբերյալ միշտ զգուշություն էինք ցուցաբերում, որպեսզի պատերազմ չսադրենք։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս մարդիկ իշխանության չգային, եւս 30 տարի մենք կարող էինք բանակցություններ վարել»,- նշեց Քոչարյանը։

Նա փաստեց, որ Բաքուն հրաժարվեց նախկին ԼՂԻՄ-ը վերադարձնելու գաղափարից՝ հասկանալով, որ հայերը միջանցքը, միեւնույն է, չեն տա։ Բայց հույս ունեին, որ երբեւէ կկարողանան վերադարձնել տարածքները։ «Ճիշտ բանակցություններն այն էին, որպեսզի նրանք հույսը չկորցնեին։ Որովհետեւ այդ ժամանակ պատերազմից բացի այլ ճանապարհ չէր լինի։ Ի՞նչ արեցին իշխանությունները։ Բանակցությունները մտցրին փակուղի։ Ասում էին մի բան, վաղն՝ ուրիշ բան։ Բոլորին ստում էին։ Ստեղծեցին իրավիճակ, որ ոչ Ադրբեջանը, ոչ միջնորդները չէին հասկանում, թե ինչ են ուզում իրենք։ Հետո հայտարարեցին, թե Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, հետո ասացին, որ բանակցություններն իրենց չեն հետաքրքրում, իրենք ամեն ինչ որոշել էին, հետաքրքրում է միայն անվտանգությունը, ընդ որում՝ դա ասում էր նաեւ Ղարաբաղի նախագահը։ Պոպուլիստական հայտարարություններ։ Սկսեցին խոսել հարավում խոշոր նախագծերի, ճանապարհների, բնակեցման մասին։

Երդմնակալություն արեցին Շուշիում. սա նույնքան զգայուն թեմա է նրանց համար, ինչպես եւ մեզ համար։ Ասես անընդհատ շիկացնում էին։ Ասում էին՝ հույս չունենաք, որ բանակցություններով ինչ-որ բանի կհասնեք։ Դու կարող ես քեզ այդպես պահել, եթե ոչ թե 3 մլն բնակչություն ունես, այլ 50 մլն, իսկ հակառակորդդ՝ 3-4 մլն։ Ներկա իրավիճակում դա հիմարություն էր։ Ճնշում էին նրանց ազգային արժանապատվության վրա։ Ամեն ինչ արեցին, որպեսզի պատերազմն անխուսափելի դառնա։ Եվ ամեն ինչ արեցին, որպեսզի պատերազմում պարտվեն»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ