News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ես ուրախ կլինեի, եթե ստիպված չլինեի դա ապացուցել երրորդ անգամ: Բայց իրավիճակն այնպիսին է, որ յուրաքանչյուր հայ, հատկապես իմ փորձառությամբ մարդը, պարտավոր է լինել առաջին շարքերում, պարտավոր է իր վրա վերցնել երկրի համար պատասխանատվությունը: Այս մասին Կապանում կայացած հանրահավաքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:

«Մի մարդը չի կարող լուծել բոլոր հարցերը: Բայց մեր թիմն այնքան հարուստ է փորձով, որ դրանից հնարավոր է կազմել 3-4 կառավարություններ եւ վստահ լինել, որ բոլոր հարցերը հնարավոր է լուծել: Մեր թիմի անդամները պատրաստ են իրենց զոհաբերել հանուն իրենց երկրի»,- ընդգծեց Քոչարյանը:

Նա հավելեց, որ այս ընտրությունները էապես տարբերվում են բոլոր նախորդներից. «Ես անցել եմ 2 նախընտրական արշավ, երկուսն էլ՝ 2 փուլով: Բայց բոլորում խոսքն այն մասին էր, թե կառավարությունն ավելի լավն է, թե ոչ, խոսքը թիմեր կամ անձեր փոխելու մասին էր: Նախկինում երբեք խոսք չի դրվել երկրի լինել-չլինելու հարցը: Սահմանի անվտանգության մասին երբեք խոսք չի եղել: Ամեն ինչի մասին, ինչը մեր մտքով չի անցել, որ կարելի է քննարկել: Բայց հիմա խոսքն այդ մասին է, այն մասին, որ Սյունիք գալու համար պետք է անցնել Ադրբեջանի դրոշի տակով: Ջանքեր են պետք այս իրավիճակից դուրս գալու համար: Պետք են մարդիկ, ովքեր գիտեն ինչ անել եւ համարձակություն ունեն պատասխանատվություն ստանձնել»:

Քոչարյանը հիշեցրել է, որ իշխանությունների համար քարոզչական արշավը կատարած աշխատանքի, կատարած խոստումների մասին զեկուցելու անհրաժեշտությունն է: «Իշխանությունները զեկուցե՞լ են արվածի մասին: Ոչ։ Մրցակցի դիմանկարով ընտրողների մոտ գնալու համար շատ խելք պետք չէ (ակնարկ Նիկոլ Փաշինյանի մասին, ով Քոչարյանի լուսանկարները ցույց էր տալիս իր կողմնակիցներին - խմբ.): Դրանք նույնիսկ արժանի չեն, որ իրենց մասին խոսենք: Իմ կարծիքով, նրանք այլեւս չկան»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ընտրություններից եւ դաշինքի հաղթանակից հետո հնարավորինս սեղմ ժամկետում բնակչությունը դրական արդյունքներ կզգա անվտանգության, տնտեսության, ներդրումների եւ բանակի վերականգնման ոլորտներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի…
2021թ. ԱԺ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6-ի վերաբերյալ կա մեղադրական դատավճիռ. ամփոփում
Ըստ այդմ՝ նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով...
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 22 գործով դատի է տրվել 46 անձ, 76 տոկոսը՝ ընտրակաշառքի համար. ամփոփում
Մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ…
ԵԽԽՎ դիտորդական հանձնաժողովի ղեկավար. Հայաստանի ընտրողների մոտ 25 տոկոսը ներկայացված չէ խորհրդարանում
Նրա խոսքով՝ միակ բացառությունը բավական բարձր անցումային շեմն էր՝ 5 տոկոս կուսակցությունների համար եւ 7 տոկոս կոալիցիայի համար։
«ՔՊ». Այս տարվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալեգիտիմն էին Հայաստանի պատմության մեջ
«Հաշվի առնելով այդ ամենը՝ ես ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ...
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան
ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես...
Ամենաշատ