News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղը նույնպես ներառված է այն հարցերի ցանկում, որոնք ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները պետք է քննարկեն ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում իրենց հանդիպման ընթացքում:

«Երկու առաջնորդները կունենան լայն եւ համընդգրկուն օրակարգ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են Միջերկրական ծովի արեւելքը, Սիրիան, Իրանը, Լեռնային Ղարաբաղը»,- ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Նա նշել է, որ Ջո Բայդենը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն շատ հարցեր, այդ թվում` մարդու իրավունքները: Ասելով, որ Բայդենը լավ է ճանաչում Էրդողանին՝ Սալիվանը նշել է, որ երկու երկրների ղեկավարները հույս ունեն օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի դիտարկեն հարաբերությունների բոլոր կողմերը»:

Նշելով, որ հանդիպման օրակարգում կլինի նաեւ Թուրքիայի դերը Աֆղանստանի բանակցություններում եւ դիվանագիտության մեջ, Սալիվանը հայտարարել է, որ հանդիպման ժամանակ կանդրադառնան նաեւ այն թեմաներին, որոնց շուրջ երկու երկրները տարբեր կարծիք ունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ